Պաղեստինյան դիմադրության մարտիկների կողմից ոչնչացվել է Սիոնիստական ​​ռեժիմի «Ապաչի» ուղղաթիռը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227416-Պաղեստինյան_դիմադրության_մարտիկների_կողմից_ոչնչացվել_է_Սիոնիստական_ռեժիմի_Ապաչի_ուղղաթիռը
Pars Today- Պաղեստինյան Իսլամական Դիմադրության շարժման «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թեւը՝ «Էզեդդին ալ-Քասամ բրիգադները», հայտնել է այս շարժման մարտիկների կողմից Սիոնիստական ​​ռեժիմի Apache ուղղաթիռի ոչնչացման մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 17:35 Asia/Tehran
  • Պաղեստինյան դիմադրության մարտիկների կողմից ոչնչացվել է Սիոնիստական ​​ռեժիմի «Ապաչի» ուղղաթիռը
    Պաղեստինյան դիմադրության մարտիկների կողմից ոչնչացվել է Սիոնիստական ​​ռեժիմի «Ապաչի» ուղղաթիռը

Pars Today- Պաղեստինյան Իսլամական Դիմադրության շարժման «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թեւը՝ «Էզեդդին ալ-Քասամ բրիգադները», հայտնել է այս շարժման մարտիկների կողմից Սիոնիստական ​​ռեժիմի Apache ուղղաթիռի ոչնչացման մասին:

Էզեդդին ալ-Քասամ գումարտակների հայտարարության համաձայն՝ այս ուղղաթիռը խոցվել է «ՍԱՄ-7» հրթիռով Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ճամբարի արևմուտքում։ Ըստ Pars Today-ի, ալ-Քասամի բրիգադները նաև հայտարարել են, որ մեկ այլ գործողության ընթացքում ՀԱՄԱՍ-ի մարտիկներից մեկը Ջաբալիա ճամբարի արևելքում կարողացել է մոտ տարածությունից ձեռքի նռնակ նետել Սիոնիստական ​​ռեժիմի մի խումբ զինվորների վրա, ինչի հետևանքով Սիոնիստական ​​ռեժիմի մի շարք զինվորներ են սպանվել կամ վիրավորվել։

Չորեքշաբթի օրը Էզեդդին ալ-Քասամ բրիգադները, տեսանյութ հրապպարակելով, հայտնել են Գազայի հատվածի կենտրոնում իսրայելական Merkava տանկի ոչնչացման և իսրայելական «Evo Max» անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

Գազայի հատվածի ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի հանցագործությունները շարունակվում են արդեն 15 ամիս, մինչդեռ Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և Գազայի ժողովրդին սովի ենթարկելու մեղադրանքով։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում նոր զանգվածային սպանություն է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 45 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 107 հազարը:

Իսրայելի ռեժիմի հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից դեպի պաղեստինյան երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ հողը յուրացնելու համար: