Որո՞նք են Եմենի «Պաղեստին 2» հրթիռի բնութագրերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227470-Որո_նք_են_Եմենի_Պաղեստին_2_հրթիռի_բնութագրերը
Pars Today- Եմենի ԶՈՒ հաղորդագրություն են տարածել, որում հայտարարել է,որ «Պալեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով թիրախ է դարձրել Սիոնիստական ռեժիմի Բեն Գուրիոն օդանավակայանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 28, 2024 15:43 Asia/Tehran
  • Որո՞նք են Եմենի «Պաղեստին 2» հրթիռի բնութագրերը

Pars Today- Եմենի ԶՈՒ հաղորդագրություն են տարածել, որում հայտարարել է,որ «Պալեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով թիրախ է դարձրել Սիոնիստական ռեժիմի Բեն Գուրիոն օդանավակայանը։

Եմենի զինված ուժերի խոսնակ՝ Յահյա Սարին տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է,- «Պաղեստինի ժողովրդին աջակցելու և Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին պատասխանելու, ինչպես նաև Եմենի դեմ այս ռեժիմի ագրեսիային արձագանքելու շրջանակներում, երկրի զինված ուժերը եզակի ռազմական գործողությամբ,Թել Ավիվում գտնվող  Բեն Գուրիոն օդանավակայանը թիրախ են դարձրել  «Պալեստին 2»  հիպերձայնային բալիստիկ հրթիռով։Այս գործողության ընթացքում մի քանի սիոնիստներ վիրավորվել են, և դադարեցվել է Բեն Գուրիոնի օդանավակայանի աշխատանքը։  Ինչպես նշում է Pars Today-ը, Եմենի այս հարձակումից հետո վիրտուալ օգտատերերի շրջանում այս հարցն է տրվել՝ որո՞նք են «Պալեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի բնութագրերը։

1. Արագությունը

 «Պալեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի արագությունը  16 մախ է, ընդորում այս արագության շնորհիվ պաշտպանական համակարգերը չեն կարողացել որսալ այն։ 

2. Հեռահարությունը

Եմենի և օկուպացված Պաղեստինի սահմանների միջև ամենակարճ տարածությունը 1800 կիլոմետր է։ Հաշվի առնելով, որ հրթիռը արձակվել է Եմենի տարածքի խորքից և խոցել օկուպացված Պաղեստինի խորքում գտնվող թիրախը, հրթիռի հեռահարությունն անշուշտ գերազանցում է 2000 կիլոմետրը: Միևնույն ժամանակ, CENTCOM-ի շրջանակներում ինտեգրված կերպով գործում են պաշտպանության մի քանի շերտեր՝ տարբեր տեսակի արևմտյան պաշտպանական համակարգերով։ Այս համակարգերը մնացին իրենց տեղում ամբողջ 2000 կիլոմետրում:

3. Քաշը

2000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռների քաշը պետք է հասնի 15-ից 20 տոննայի, սակայն Դիմադրության առանցքը բարեփոխումներ կատարելով հրթիռի կառուցման և վառելիքի մեջ օգտագործվող նյութերում,զգալիորեն նվազեցրել է այդ քաշը: «Պալեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի քաշը հասնում է 4,5 տոննայի։