Ո՞վ է Սառա Նեթանյահուն
Pars Today - Սառա Նեթանյահուն ծնվել է 1958 թվականին Իսրայելի կողմից օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող քաղաքում: Նա ծառայել է Իսրայելի բանակում և, իր իսկ խոսքով, հարաբերություններ է ունեցել բազմաթիվ մարդկանց հետ։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաքականության աշխարհում հայտնի է որպես անողոք ու դաժան մարդ, սակայն հետաքրքիր է իմանալ, որ նա հայտնի է նրանով, որ իր համար շատ որոշումներ կայացրել է մի կին, ով սիրում է բռնություն:
Pars Today-ի հաղորդման համաձայն՝ «Հաարեց» թերթի ավագ վերլուծաբան Ցեֆի Բարիելն այս առնչությամբ ասում է. -«Իսրայելի վարչապետի կինը՝ Սառա Նեթանյահուն, իր վերահսկողության տակ է վերցրել Իսրայելի որոշումների կայացման կենտրոնները և ընթացող պատերազմում բանակցությունների և քաղաքական ու անվտանգության ոլորտում նշանակումների վերաբերյալ բոլոր որոշումները։
Սառա Նեթանյահուն 1980-1987 թվականներին ամուսնացած է եղել Կիբուց համայնքի (իսրայելական գյուղ՝ սոցիալիստական-սիոնիստական տնտեսությամբ) անդամներից մեկի հետ, իսկ ամուսնալուծությունից հետո նա հանդիպել է Նեթանյահուին, երբ El Al ավիաընկերությունում աշխատում էր որպես ուղեկցորդուհի ։ Նա 1991 թվականին ամուսնացել է Նեթանյահուի հետ ։ Նրանք ունեն երկու որդի՝ Ավաներ և Յաիր անուններով:
Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգ» թերթի կայքը ավելի վաղ հրապարակած հոդվածում անդրադառնալով «Սառա Նեթանյահուի» բարձրացրած սկանդալին, գրել էր. «Մյուս կանայք, հզոր տղամարդկանց կողքին, հայտնի են իրենց հմայիչ ժպիտով և նուրբ բնավորությամբ, սակայն «Սառա Նեթանյահուն» այդ կանանցից չի համարվում։ Իսրայելի վարչապետի կինը հայտնի է իր բռնությամբ, կոպտությամբ և անքաղաքավարությամբ».
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախկին սպասուհի Սալվի Գենիսիան Սառա Նեթանյահուի բարոյական հատկանիշների մասին ասում է.-«Նա ինձ վատ էր վերաբերվում և պահանջում էր ամեն օր համբուրել իր ոտքերը»։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Սառա Նեթանյահուի կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողները` մշտապես մեղադրել են նրան պայթյունավտանգ պահվածք ունենալու մեջ: Մինչ այժմ մի քանի տնային աշխատողների հաջողվել է իրավական գործերով փոխհատուցում ստանալ Նեթանյահուի ընտանիքից:
Այն բանից հետո, երբ Սիոնիստական ռեժիմի վարչապետի կինը Սառա Նեթանյահուն սպառնաց իր և Նեթանյահուի դեմ կոռուպցիոն գործով վկային, ռեժիմի դատական իշխանությունը ոստիկանությանը կարգադրեց հետաքննություն անցկացնել «Սառա Նեթանյահուի» գործողությունների վերաբերյալ։