Օմանի արտգործնախարարը շուտով կայցելի Իրան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227506-Օմանի_արտգործնախարարը_շուտով_կայցելի_Իրան
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդին առաջիկայում պատրաստվում է այցելել Իրան, այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆարհանգը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 29, 2024 16:20 Asia/Tehran
  • Օմանի արտգործնախարարը շուտով կայցելի Իրան

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդին առաջիկայում պատրաստվում է այցելել Իրան, այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆարհանգը։

Ըստ դեսպանի, տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին 2025 թվականի սկզբին Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան նոր փուլ կնշանակի իրանաօմանյան հարաբերություններում։

Իրանի և նրա հարևանների միջև տարածաշրջանային համագործակցության նոր փուլ կսկսվի, հավելել է Ֆարհանգը՝ Իրանի և Օմանի հարաբերությունները բնութագրելով որպես «վստահության և անկեղծության վրա հիմնված կապերի իդեալական մոդել», հաղորդում է Tasnim-ը: