Սիրիայում մեկ ձայնով քաղաքականության սկիզբը
Parstoday - Սիրիայի նախարարություններում Ալավի պաշտոնյաների հեռացման ալիքն սկսվելով, պարզվեց Ալ-Ջոլանիի խոստումների սուտ լինելը՝ թե հասարակության ոչ մի խավ դուրս չի մնալու։
Սիրիայի նոր կառավարող կազմը՝ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանիի գլխավորությամբ, ով նախկինում պնդում էր, թե չի ձգտում բացառել այս երկրում որևէ խմբի կամ դասակարգի, այժմ հրապարակել է նոր ցուցակ՝ բաղկացած այս երկրի 34 պաշտոնյաների անուններից, որոնք կհեռացվեն կրոնական հակումների պատճառով։
Ինչպես գրում է Pars Today-ը, սիրիական աղբյուրները հայտարարել են, որ Ալ-Ջոլանին և նրա հրամանատարության տակ գտնվող տարրերը իրականացնում են կառավարական հաստատությունները Ալավի պաշտոնյաներից դատարկելու քաղաքականություն։
Այս հաղորդման համաձայն՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ջոլանիի քաղաքականությունն իրականացվում է գաղտնի։
Ավելի վաղ սիրիական աղբյուրները հայտարարել էին, որ այս երկրում իրականության 90%-ը զանգվածային լրատվության միջոցներով չեն հրապարակվում, իսկ ահաբեկչական տարրերի կողմից Սիրիայում փոքրամասնությունների, հատկապես առափնյա շրջանների դեմ ագրեսիան սաստկացել է։ Այս կապակցությամբ Mehr լրատվական գործակալությունը մեջբերել է Ալ-Մալումեի խոսքերը. «Ամեն 10 րոպեն մեկ հարձակում է տեղի ունենում Սիրիայում առևանգման, սպանության կամ կողոպուտի համար»: Մինչ այժմ այս երկրում մի քանի բողոքի ցույցեր են անցկացվել, և թվում է, թե Սիրիայում հասարակական զայրույթն առաջիկա օրերին կուժեղանա Ջոլանի տարրերի ագրեսիայի ստվերի ներքո։