Իսրայելը 88 հազար տոննա ռումբ է նետել Գազայի բնակչության վրա
Գազայում ՀԱՄԱՍ-ի տեղեկատվական գրասենյակը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը Գազայի վրա հարձակումների ժամանակ օգտագործել է 88 հազար տոննա ռումբ և պայթուցիկ, ավերելով տարածքի 86 տոկոսը։
Նախնական հաշվարկներով՝ վնասը գերազանցել է 37 միլիարդ դոլարը: Հարձակումների արդյունքում ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 437 հազար 600 բնակելի միավոր»։
Հղում անելով «Ֆարս» գործակալությանը, «Սահաբը» հայտնում է, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 45 հազար 514 մարդ, վիրավորվել՝ 108 հազար 189-ը։ 11 հազար 200 մարդ համարվում է անհետ կորած։
ՀԱՄԱՍ-ի տեղեկատվական կենտրոնի հայտարարության մեջ ասվում է, որ նահատակներից 17 հազար 818-ը երեխաներ են, 12 հազար 287-ը՝ կանայք։ Իսրայելի հարձակումների ժամանակ նահատակվել է 1068 բուժաշխատող, 94 քաղաքացիական պաշտպանության աշխատակից և 201 լրագրող։