ՀԱՄԱՍ-ը հերքել է նահատակ Հանիեյի սպանության մասին սիոնիստների պնդումները
Դեկտեմբեր 30, 2024 12:25 Asia/Tehran
ՀԱՄԱՍ-ը հերքել է Թեհրանում խմբավորման գլխավոր քարտուղար Իսմայիլ Հանիեյի սպանության վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի անհիմն պնդումնեը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իսրայելը հայտարարել է, որ նահատակ Հանիեի սպանությունն իրականացվել է Թեհրանում նրա կացության վայրում տեղադրված ռումբի միջոցով։ Հանիեն Թեհրանում էր՝ մասնակցելու ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի երդմնակալության արարողությանը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրաել Կացը խոստովանել էր, որ Թել Ավիվն անմիջական պատասխանատվություն է կրում Իսմայիլ Հանիեի սպանության համար։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են հուլիսի 31-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: