Իսրայելն ահնագստացած է ՀԱՄԱՍ-ի պարտիզանական պատերազմի մարտավարության կապակցությամբ
Pars Today- Սիոնիստական «Մաարիվ» թերթը գրեց, որ Իսրայէլն անհանգստացած է ՀԱՄԱՍ-ի պարտիզանական պատերազմի մարտավարութեամբ:
Հղում կատարելով այս ռեժիմի ռազմական վերլուծաբան Ավի Աշքենազիին, սիոնիստական «Մաարիվ» թերթը գրել է.-Իսրայելական բանակը անհանգստացած է Պաղեստինի Իսլամական Դիմադրության Շարժման (ՀԱՄԱՍ) պարտիզանական պատերազմի մարտավարությունից, որը կիրառվել է 2000 թվականի պատերազմում մինչև հարավային Լիբանանից Իսրայելի նահանջը: Ինչպես գրում է Pars Today-ը, լիբանանյան Հեզբոլլահի դիմադրությունը 2000 թվականի մայիսի 25-ին Սիոնիստական ռեժիմին ստիպել է 18 տարի անց հեռանալ հարավային Լիբանանից: Այս օրը Լիբանանում կոչվում է դիմադրության և ազատագրման տոն:
Աշքենազին հավելել է, որ Սիոնիստական ռեժիմը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը Լիբանանում կիրառել է պատերազմի մեթոդները, այդ թվում՝ ականապատ դաշտերի օգտագործումը։
Իսրայելցի ռազմական վերլուծաբանը հայտարարել է.-ՀԱՄԱՍ-ի դիմադրության ուժերը Ջաբալիայում «Ջիֆաթի» բրիգադին կից «Շաքիդ» գումարտակի հենակետի վրա հարձակման հետևանքով սպանել են 3 սիոնիստ և վիրավորել 20 զինվորի։
Ըստ Աշքենազիի, պաղեստինցիները ստորգետնյա ականի կիրառմամբ սպանել են Սիոնիստական ռեժիմի «Քաֆիր» բրիգադի 3 զինվորների, բացի այդ, կիրառել են նաեւ ճանապարհներ ու շենքեր փակելու մեթոդներ։
Տարածաշրջանում վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ Սիոնիստական ռեժիմը ծայրահեղ խոցելի է դարձել պատերազմի ճակատի ընդլայնմամբ, և պաղեստինյան դիմադրության ուժերը հեշտությամբ և հաջողությամբ թիրախավորել են Սիոնիստական ռեժիմի զգայուն ռազմական, անվտանգության և լրտեսական հենակետերը: