Ովքե՞ր են ալավիները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227570-Ովքե_ր_են_ալավիները
ParsToday - Հարուստ պատմություն և մշակույթ ունեցող Արևմտյան Ասիայի տարածաշրջանը միշտ եղել է տարբեր քաղաքակրթությունների և կրոնների հատման վայր: Ընդորում ալավիները, որպես կարեւոր կրոնական փոքրամասնություններից մեկը, առանձնահատուկ դեր են խաղացել այս տարածաշրջանի, հատկապես Սիրիայի պատմության մեջ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 31, 2024 17:03 Asia/Tehran
  • Ալավի աղջիկները՝ ավանդական հագուստով
    Ալավի աղջիկները՝ ավանդական հագուստով

ParsToday - Հարուստ պատմություն և մշակույթ ունեցող Արևմտյան Ասիայի տարածաշրջանը միշտ եղել է տարբեր քաղաքակրթությունների և կրոնների հատման վայր: Ընդորում ալավիները, որպես կարեւոր կրոնական փոքրամասնություններից մեկը, առանձնահատուկ դեր են խաղացել այս տարածաշրջանի, հատկապես Սիրիայի պատմության մեջ։

Ըստ Pars Today-ի, վերջերս համացանցում տեսանյութեր են հրապարակվել Սիրիայից, որտեղ ահաբեկչական խմբավորումները և զինված մարդիկ անհանգստացնում են որոշ սիրիացիներին ու նրանց ընտանիքներին և նրանց անվանում են Նուսայրիներ կամ Ալավիներ: Բայց ովքե՞ր են ալավիները և ի՞նչ համոզմունքներ ունեն։

Ալավիները, որոնք հայտնի են նաև որպես «Նուսայրիներ», իսլամի մարգարեի գերդաստանի հետևորդներից են, և նրանց պատմական արմատները հասնում են մեր թվարկության 12-րդ դար: Այս ցեղախումբը բնակվում է հիմնականում Սիրիայի լեռնային շրջաններում, այդ թվում՝ Լաթաքիա նահանգում։ Ալավիները, որպես կրոնական փոքրամասնություն Սիրիայում, պատմության ընթացքում բախվել են բազմաթիվ մարտահրավերների:

 

Նրանց պատմությունը և սոցիալական ու քաղաքական դերակատարությունը

Ալավիները պատմության ընթացքում հաճախ են բախվել կրոնական և սոցիալական խտրականության: Օսմանյան ժամանակաշրջանում և նույնիսկ դրանից առաջ նրանք ռեպրեսիաների թիրախ են դարձել կրոնական տարբերությունների պատճառով։ Սակայն ժամանակակից շրջանում, հատկապես Սիրիայում Բաաս կուսակցության և «Հաֆիզ Ասադի» իշխանության գալուց հետո, նրանց քաղաքական և սոցիալական դիրքը բարելավվեց։

 

Համոզմունքները

Ալավիներն առանձնահատուկ հարգանք են տածում Իսլամի սիրելի մարգարեի իրավահաջորդի՝ Իմամ Ալիի նկատմամբ:

Ալավիների տեսակետից ալավիությունն ունի չորս հոգեւոր սկզբունքներ՝ հետեւյալ կերպ.

 

-Շարիաթը

- Աստծուն հասնելու ճանապարհը

- Աստծո ճանաչումը

- ճշմարտությունը

Ալավիների համոզմունքներում շատ կարեւոր է նաեւ ընտանիքի ու կնոջ նկատմամբ հարգանքը։

 

Ալավիների տեսակետից կա հինգ մեծ մեղք, դրանք են.

 

  • Մարդասպանությունը
  • Շնությունը
  • կնոջ ամուսնալուծությունը
  • ժողովրդի իրավունքը
  • գողությունը

 

Ալավիների տեսակետը երաժշտության նկատմամբ

Ալավիները միշտ էլ լավ են վերաբերվել երաժշտությանը՝ անկախ նրանից՝ իշխանության ղեկին են եղել, թե ոչ, նույնիսկ նրանց ղեկավարներից ոմանք նվագել ու երգել են։

 

Աշխարհագրությունը

Ալավիները ցրված են իսլամական աշխարհի տարբեր մասերում, սակայն նրանք առավելապես բնակվում են Սիրիայում, Թուրքիայում, Իրաքում, Լիբանանում և Արևմտյան Ասիայի որոշ այլ շրջաններում։