Եմենի հրթիռային գործողությունների կարևոր ուղերձներն Արևմուտքին և Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227628-Եմենի_հրթիռային_գործողությունների_կարևոր_ուղերձներն_Արևմուտքին_և_Իսրայելին
Փորձագետների կարծիքով, եմենական հրթիռները, որոնք հասնում են օկուպացված տարածքների խորքերը, քաղաքական ու ռազմական ուղերձներ են կրում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների համար: Վերջին օրերին օկուպացված տարածքներում բազմիցս հնչել են տագնապի ազդանշաններ, իսկ Սիոնիստական ռեժիմին սարսափեցրել են «Պաղեստին 2» բալիստիկ հրթիռները, որոնք հասել են օկուպացված տարածքների խորքերը։ Այդ հրթիռները Եմենի զինված ուժերն արձակում են՝ ի պատասխան Պաղեստինի ժողովրդի ճնշումների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2025 12:24 Asia/Tehran
  • Եմենի հրթիռային գործողությունների կարևոր ուղերձներն Արևմուտքին և Իսրայելին

Փորձագետների կարծիքով, եմենական հրթիռները, որոնք հասնում են օկուպացված տարածքների խորքերը, քաղաքական ու ռազմական ուղերձներ են կրում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների համար: Վերջին օրերին օկուպացված տարածքներում բազմիցս հնչել են տագնապի ազդանշաններ, իսկ Սիոնիստական ռեժիմին սարսափեցրել են «Պաղեստին 2» բալիստիկ հրթիռները, որոնք հասել են օկուպացված տարածքների խորքերը։ Այդ հրթիռները Եմենի զինված ուժերն արձակում են՝ ի պատասխան Պաղեստինի ժողովրդի ճնշումների։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Եմենցի արձակված բալիստիկի հրթիռներրը անցնում են 2040 կմ տարածություն և հասնում օկուպացված տարածքների խորքերը։ 
Այս հրթիռները պարունակում են քաղաքական և ռազմական ուղերձներ, որոնք մեծ ազդեցություն ունեն տարածաշրջանի և Գազայի հատվածի պատերազմի վրա։ 
Ստորև ներկայացնում ենք այդ ուղերձներից մի քանիսը։
Առաջին ուղերձ. Եմենի հրթիռները ոչնչացրել են Դիմադրության առանցքի նկատմամբ հաղթանակի մասին խոսող Նեթանյահուի հպարտությունը։
Թել Ավիվը հայտարարում էր, թե ՀԱՄԱՍ-ը մենակ է մնացել և կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ խմբավորումից հնարավոր կլինի ստանալ զիջումներ բոլոր այն հարցերում, որոնց դեպքում սիոնիստները չեն հասել իրենց նպատակներին։ 
Երկրորդ ուղերձ. Եմենն իր զինված ուժերի միջոցով ապացուցել է, որ կարող է հիպերձայնային հրթիռներով նպատակային հարձակումներ իրականացնել: Իսկ Նեթանյահուն պնդում էր, որ օկուպացված տարածքներում այլևս ահազանգեր չեն հնչի։
Երրորդ ուղերձ․ Եմենի հրթիռներն ապացուցեցին, որ Իսրայելի ՀՕՊ համակարգն այդ թվում վերջին սերնդի THAAD համակարգն  անարդյունավետ են բալիստիկ հրթիռները որսալու հարցում։
Չորրորդ ուղերձ. Եմենը հայտարարել է, որ շարունակելու է աջակցել պաղեստինյան Դիմադրությանը և Գազայի հատվածի ժողովրդին, մինչև ագրեսիայի ավարտը և պաշարման վերացումը: Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Եմենը չի վախենում օդային հարվածներից ու սպառնալիքներից և կշարունակի աջակցել Գազային մինչև վերջ։
Հինգերորդ ուղերձ. Սա հստակ ուղերձ է պարունակում ԱՄՆ-ի համար, առ այն, որ այս ասպարեզում հավասարումը կրակի հավասարումն է, և որ Եմենի վրա հարձակման դեպքում կարմիր գծեր չեն լինի, ու ամերիկյան շահերը կլինեն Եմենի ԶՈՒ օրինական թիրախը։  
Վեցերորդ ուղերձ. Շաբաթվա ընթացքում Եմենից հրթիռների արձակումը ցույց է տալիս, որ Իսրայելի հետ առճակատումը ժամանակի առումով սահմանափակում չունի։ Այս մասին հստակ  հայտարարել է Եմենի «Անսարալլահ» շարժման պաշտոնական խոսնակը։
Նա նասել է. «Մենք թիրախավորելու ենք օկուպացված տարածքների խորքերը և ռեժիմի կարևոր թիրախները։ Ագրեսիային պատասխանելիս մենք չունենք կարմիր գծեր և որևէ զիջման չենք գնալու»։
Al-Mayadeen-ի հաղորդմամբ՝ օկուպացված տարածքներում  հրթիռային հարձակման արձագանքները վկայում են պարտության և շփոթության վիճակի մասին, քանի որ հրթիռները հասել են իրենց նպատակներին ու ՀՕՊ համակարգերը դրանք չեն խոցել։ 
 Մյուս կողմից, կան փաստեր, որոնք հնարավոր չէ թաքցնել։ Որպես օրինակ՝ Սիոնիստական ռեժիմի բանակի նախկին խոսնակը խոստովանել է, որ անկախ նրանից՝ հրթիռները կխոցեն թիրախները, թե ոչ, դրանք կաթվածահար կանեն Իսրայելը և կսպանեն միլիոնավոր մարդկանց։  
«Եդիոթ Ահարոնոթ» թերթի քաղաքական վերլուծաբան Ռոն Բեն-Յիշայն այս առնչությամբ ասել է. «Եմենին դիմակայելւ շատ դժվար է հատկապես հեռավորության պատճառով։ Հետախուզական և ռազմական սահմանափակումները, ինչպես նաև հրթիռների և ԱԹՍ-ների արտադրությունը կաթվածահար անելու արդյունավետ և հաջող գործողությունների իրականացումը նույնպես դրան նպաստում էն։  Բացի այդ, կարևոր գործոն է նաև այն, որ եմենցիները դիմադրում են հարձակումներին, և ոչինչ չի խանգարում նրանց պայքարել»:
Ըստ այս հաղորդման՝ Եմենն ապացուցել է, որ չի վախենում սպառնալիքներից և շարունակելու է հարձակումներն ի աջակցություն  Գազայի, և դա ընտրություն չէ, այլ պարտավորություն։ Եմենը նաև հայտարարել է, որ շարունակելու է ԱՄՆ-ի և սիոնիստների հեգեմոնիան կոտրելուն ուղղված ջանքերը։