Ո՞ր նկարն է իրական։
Pars Today- X սոցիալական ցանցի մի օգտատեր համեմատություն է անցկացրել «Դաշնակահարը» ֆիլմի և Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցի ղեկավարի բողոքի տեսարանների միջև։
X սոցիալական ցանցի օգտատեր Էլիասը այս սոցիալական ցանցում հրապարակել է հոլիվուդյան «Դաշնակահարը» ֆիլմից մի տեսարանի պատկերը և Գազայի Քամալ Ադվան հիվանդանոցի ղեկավար բժիշկ Հեամ Աբու Սաֆիեի լուսանկարը և գրել. «Մեկը ֆիլմ է, իսկ մյուսը՝ իրական»։

Համեմատություն հայտնի «Դաշնակահարը» ֆիլմի և «Քամալ Ադվան» հիվանդանոցի ղեկավարի բողոքի տեսարանների միջև
Ինչպես նշում է Pars Today-ը, «Դաշնակահարը» ֆիլմը նկարահանվել է Ռոման Պոլանսկիի կողմից 2002 թվականին․ այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների կյանքը իրավազրկված ու ճնշված ներկայացնող պատմություն է։ Մյուս կողմում, Գազայի հատվածի հյուսիսում Սիոնիստական ագրեսոր ռեժիմի տանկերի դիմաց բողոքող բժիշկ «Հեսամ Աբու Սաֆիեի» լուսանկարը Պաղեստինի ժողովրդի իրավազրկության ու ճնշվածության և Իսրայելի ռեժիմի հանցագործությունների իրական պատկերն է։
Իսրայելական ռեժիմի բանակի պաշտոնյաներից մեկը ամերիկյան ABC հեռուստաալիքի հետ զրույցում խոստովանել է, որ «Քամալ Ադվան» հիվանդանոցի տնօրեն «Հեսամ Աբու Սաֆիեն» գերի է ընկել Սիոնիստական ռեժիմի կողմից։ Սա այն դեպքում, երբ ՄԱԿ-ը պահանջել է ազատ արձակել նրան և դադարեցնել Գազայի բժշկական հաստատությունների թիրախավորումը: