Պաղեստինցի երիտասարդները ներթափանցել են գրավյալ Երուսաղեմում գտնվող իսրայելական ռեժիմի ռազմաբազա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227792-Պաղեստինցի_երիտասարդները_ներթափանցել_են_գրավյալ_Երուսաղեմում_գտնվող_իսրայելական_ռեժիմի_ռազմաբազա
Pars Today- Սիոնիստական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ մի խումբ պաղեստինցի երիտասարդներ ներթափանցել են գրավյալ Երուսաղեմում իսրայելական ռազմաբազա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2025 16:02 Asia/Tehran
  • Պաղեստինցի երիտասարդները ներթափանցել են գրավյալ Երուսաղեմում գտնվող իսրայելական ռեժիմի ռազմաբազա

Pars Today- Սիոնիստական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ մի խումբ պաղեստինցի երիտասարդներ ներթափանցել են գրավյալ Երուսաղեմում իսրայելական ռազմաբազա։

Սիոնիստական ​​բանակի ռադիոն հայտարարել է, որ օկուպացված Երուսաղեմում այս ռեժիմի բանակի կենտրոնական հրամանատարական զորանոց ներխուժած ութ պաղեստինցի երիտասարդներից երկուսը ձերբակալվել են, և միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

Ըստ Pars Today-ի՝ Սիոնիստական ​​ռեժիմի 14-րդ ալիքի թղթակից Հիլել Բեյթոնն այս ներթափանցման մասին ասել է. -Իսրայելի զինվորները բազա ներթափանցած երիտասարդներին դիմակայելու փոխարեն թաքնվել են բազայի ներսում։

Նշելով, որ ռազմական հրամանատարները պետք է բացատրեն, թե ինչու են բազայում գտնվող իսրայելցի զինվորների մեծ մասը թաքնվել սենյակներում, այլ ոչ թե դուրս եկել ու բախվել պաղեստինցի երիտասարդների հետ, Բեյթոնը հավելեց. «Սա մեծ նախազգուշացում է և ցույց է տալիս, որ 7 Հոկտեմբերը դեռ այստեղ է»:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Պաղեստինի դիմադրությունը սկսեց «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը՝ հարձակվելով Գազայի բռնագրաված հատվածի բնակավայրերի վրա՝ ի պատասխան Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ սիոնիստների հանցագործություններին և ոտնձգություններին: