Հոմսում Ջոլանիի տարրերի կողմից Սիրիայի քաղաքացիների առևանգումը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227794-Հոմսում_Ջոլանիի_տարրերի_կողմից_Սիրիայի_քաղաքացիների_առևանգումը_շարունակվում_է
Parstoday- Ջոլանիի տարրերի կողմից Սիրիայի քաղաքացիների առևանգումը և անհայտ վայրեր տեղափոխելը շարունակվում է, և մինչ այժմ Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքում առևանգվել է 900 մարդ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2025 12:52 Asia/Tehran
  • Հոմսում Ջոլանիի տարրերի կողմից Սիրիայի քաղաքացիների առևանգումը շարունակվում է

Parstoday- Ջոլանիի տարրերի կողմից Սիրիայի քաղաքացիների առևանգումը և անհայտ վայրեր տեղափոխելը շարունակվում է, և մինչ այժմ Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքում առևանգվել է 900 մարդ։

Սիրիայի նախկին կառավարության հետ կապված մարդկանց դիմագրավելու պատրվակով, Ջոլանիի տարրերի կողմից շարունակվում է ուժի և միլիտարիզմի կիրառումը Սիրիայի Հոմսի բնակիչների դեմ՝ անվտանգության գործողությունների անվան տակ։ Իսկ այս քաղաքում ձերբակալված 900 մարդու ճակատագիրն անհայտ է։
Ինչպես գրում է Parstoday-ը՝ վկայակոչելով al-Mayadin գործակալությունը, այս մարդկանց անօրինական ձերբակալությունն իրականացվել է այն դեպքում, երբ նրանցից շատերն արդեն գնացել էին Ջոլանիի տարրերի կողմից ստեղծված կենտրոններ՝ Սիրիայի նախկին զինվորականների զենքը հանձնելու և անձը հաստատող փաստաթղթերը փոխելու համար և ստացել էին իրենց նոր փաստաթղթերը։

Նաեւ սոցիալական ցանցերում հրապարակվել են Հոմսի բնակիչների, հատկապես այս տարածքում ապրող շիաների հետ Թահրիր ալ-Շամի անդամների բռնի պահվածքի տեսանյութերը։

Ըստ այս հաղորդման՝ «Թահրիր ալ-Շամ»-ի հետ կապված տարրերը ծեծել և հայհոյել են Սիրիայի քաղաքացիներին, իսկ Հոմս նահանգի թաղամասերում լայնածավալ հարձակումից և կրակոցներից հետո բռնի ուժով մտել են նրանց տները և ձերբակալել քաղաքացիներին։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը վերջերս հաղորդել է զինված ընդդիմության կողմից Հոմսում 500 մարդու, այդ թվում՝ նախկին ռեժիմի որոշ սպաների ձերբակալության մասին և հավելել. -Արդեն չորրորդ օրն անընդմեջ զինված հակառակորդները թույլ չեն տալիս ալեւիների աղանդի աշխատակիցներին այցելել այս քաղաքի տեխնիկական սպասարկման բաժին։