Իսրայելը պաշտոնապես ստորագրել է հրադադարի պայմանագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228190-Իսրայելը_պաշտոնապես_ստորագրել_է_հրադադարի_պայմանագիրը
Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Դոհայում իսրայելական բանակցային թիմը հայտարարել է Գազայում գերիների փոխանակման և հրադադարի վերաբերյալ վերջնական համաձայնության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 17, 2025 10:26 Asia/Tehran
  • Իսրայելը պաշտոնապես ստորագրել է հրադադարի պայմանագիրը

Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Դոհայում իսրայելական բանակցային թիմը հայտարարել է Գազայում գերիների փոխանակման և հրադադարի վերաբերյալ վերջնական համաձայնության մասին։

Ռեժիմի 12-րդ ալիքը հայտնել է, որ բանակցային թիմը քիչ առաջ պաշտոնապես ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը։

Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նաև հայտարարել է, որ այսօր կկայանա Իսրայելի անվտանգության կաբինետնի նիստը՝ հրադադարի համաձայնագիրը հաստատելու նպատակով։

Հայտարարության մեջ ասվում է․ «Բանակցային թիմը վարչապետին տեղեկացրել է պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի մասին և վարչապետը հրամայել է քաղաքական-անվտանգության կաբինետին ուրբաթ օրը հանդիպել՝ քննարկելու համաձայնագրի հաստատման հարցը»։

«Վարչապետը կարգադրել է համապատասխան կառույցներին պատրաստվել ընդունել պատանդներին: Իսրայելը հավատարիմ է սահմանված բոլոր պատերազմական նպատակներին, հատկապես բոլոր պատանդների վերադարձին՝ ողջ թե մահացած»,- ասված է հայտարարության մեջ:

Պատերազմի մեկնարկից 469 օր անց Գազայում հրադադարի մասին համաձայնագրի ընդունումից հետո ռեժիմի հեռուստատեսության 13-րդ ալիքը հրապարակել է հարցման արդյունքները, ըստ որոնց՝ իսրայելցիների 61%-ը չի հավատում Նեթանյահուի այն խոստմանը, թե ՀԱՄԱՍ-ը չի գրավի Գազայի հատվածը և որ շարժումը Գազայում ոչնչացվել է։