Համաձայնություն, որը շփոթեցրել ու զայրացրել է Նեթանյայհուի դաշնակիցներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228292-Համաձայնություն_որը_շփոթեցրել_ու_զայրացրել_է_Նեթանյայհուի_դաշնակիցներին
CNN-ում հրապարակված վերլուծական հոդվածի հեղինակը նշում է, որ որ Իսրայելի ռեժիմի կողմից Գազայում հրադադարի մասին համաձայնության հաստատումը բացահայտեց ռեժիմի ներսում առկա խորը տարաձայնությունները, որոնք կարող են սպառնալ ինչպես զինադադարին, այնպես էլ Բենիամին Նեթանյահուի քաղաքական ապագային:
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Հունվար 20, 2025 09:33 Asia/Tehran
  • Աջից՝ Իսրայելի կաբինետի Ներքին անվտանգության նախկին նախարար Իթամար Բեն-Գվիր  Ձախից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու 
    Աջից՝ Իսրայելի կաբինետի Ներքին անվտանգության նախկին նախարար Իթամար Բեն-Գվիր  Ձախից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու 

CNN-ում հրապարակված վերլուծական հոդվածի հեղինակը նշում է, որ որ Իսրայելի ռեժիմի կողմից Գազայում հրադադարի մասին համաձայնության հաստատումը բացահայտեց ռեժիմի ներսում առկա խորը տարաձայնությունները, որոնք կարող են սպառնալ ինչպես զինադադարին, այնպես էլ Բենիամին Նեթանյահուի քաղաքական ապագային:

Մինչ Իսրայելի կաբինետի որոշ նախարարներ, այդ թվում՝ ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը, կտրականապես դեմ են արտահայտվել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրին, իսկ Բեն-Գվիրը նույնիսկ հրաժարական է տվել, ԱԳ նախարար Գեդեոն Սաարը խոստովանել է, որ իրենց չի հաջոցվել հասնել պատերազմում սահմանված նպատակներին, ինչի պատճառով ստիպված են եղել ընդունել հրադադարի համաձայնությունը։ 
 Pars Today-ի հաղորդմամբ՝ CNN-ի վերլուծաբան Միք Քրեյվերը հոդվածում գրել է. «Թույլ մի տվեք ձեզ հիմարացնել այն փաստով, որ Իսրայելը հաստատել է հրադադարի համաձայնագիրը։ Ռեժիմի ներսում առկա են խորը տարաձայնություններ, որոնք կարող են սպառնալ այս հրադադարին»։ 
Հոդվածում ասվում է․ «Նեթանյահուն համաձայնել է զինադադարի համաձայնագրին, թեև անցյալ տարվա փետրվարին հայտարարել էր․ «Մենք չենք ընդունել ՀԱՄԱՍ-ի պահանջներից որևէ մեկը։ Ես Էնթոնի Բլինքենին (ԱՄՆ պետքարտուղար) ասել եմ, որ մենք գրեթե մոտ ենք լիակատար հաղթանակին»։
Նեթանյահուի կողմից համաձայնագրի հաստատումը վկայում է այն մասին, որ Սիոնիստական ռեժիմը հավանություն է տվել հրադադարի համաձայնագրին,  չհասնելով Գազայի պատերազմում իր նպատակներից որևէ մեկին: 
CNN-ի վերլուծաբանը գրել է. «Այն ժամանակ առաջարկված համաձայնագիրը, որը նա (Նեթանյահուն) քննադատեց, ներառում էր բազմափուլ հրադադար, իսրայելական զորքերի փուլային դուրսբերում և հարյուրավոր պաղեստինցի գերիների ազատ արձակում: Սակայն այսօր նա ընդունել է բոլոր այդ կետերը։ Ու թեև ՀԱՄԱՍ-ը թուլացել է, Իսրայելը չի հասել այն «լիակատար հաղթանակին», որը խոստացել էր Նեթանյահուն։ Եվ կաբինետում նրա ծայրահեղական դաշնակիցները շփոթված են Նեթանյահուի հանկարծակի նահանջից»։ 
Ուրբաթ օրն արձագանքելով հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմանն Իսրայելի կաբինետի ներքին անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարևել է․ «Ես լքելու եմ նախարարների կաբինետը, քանի որ ստորագրված համաձայնագիրը աղետալի է»։
CNN-ի վերլուծաբանը գրել է. «Բեն-Գվիրն ասել է, որ եթե հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին պայմանավորվածությունը կյանքի կոչվի, իր կուսակցությունը, որը հայտնի է որպես «Հրեական իշխանություն» կուսակցություն, դուրս կգա  Նեթանյահուի հետ կոալիցիայից։ Սակայն միայն նրա հեռանալը բավարար չի լինի կաբինետը տապալելու համար։
Նախարարների կաբինետը կարող է տապալվել, եթե ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը նույնպես միանա Բեն-Գվիրին և դուրս գա Նեթանյահուի կոալիցիայից։ Սմոտրիչը, ով նաև ծայրահեղ աջ ազգայնական է, ցանկանում է համոզվել, որ Գազայում խաղաղությունը մշտական չի լինի, և որ 33 պատանդների ազատման պայմանով 42-օրյա հրադադարի ավարտից հետո Իսրայելը կվերսկսի պատերազմը»։