Լիբանանի Դիմադրություն. Իսրայելը ցանկանում է սահմանամերձ տարածքները վերածել այրված հողի
Արձագանքելով Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը և սահմանամերձ շրջաններում բնակելի տների պայթեցմանը, Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահի» ներկայացուցիչն ասել է․ «Այս գործողությունների նպատակն է նշված տարածքները վերածել այրված հողի»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Լիբանանի խորհրդարանի «Հավատարմություն դիմադրությանը» խմբակցության ներկայացուցիչ Ալի Ֆայադն իր ելույթում հայտարարել է. «Սահմանամերձ գոտում տեղի ունեցողն այն այրված հողի վերածելու փորձ է, իսկ Դիմադրության ենթակառուցվածքը ոչնչացնելու մասին Իսրայելի պնդումը կեղծիք է»։
Ըստ վերջին լուրերի՝ Սիոնիստական օկուպանտ ռեժիմի ուժերը հերթական անգամ ներխուժել են Լիբանանի հարավում գտնվող Ալ-Թայբա քաղաքի շրջակա տարածքներ և պայթեցրել մի քանի տներ։ Քաֆր Կալա և Մերկաբա քաղաքներում նույնպես, իսրայելցի զինվորները քանդել են մի քանի տուն։
Միջազգային միջնորդությամբ Իսրայելի ռեժիմի և Լիբանանի միջև կնքված հրադադարն ուժի մեջ է մտել 202սթ․ դեկտեմբերի 27-ին, սակայն Թել Ավիվը բազմիցս խախտել է այն։