Իսրայելի հետախուզության նախկին ղեկավարը Նեթանյահուին խելագար վարչապետ է անվանել
Փետրվար 14, 2025 08:31 Asia/Tehran
Իսրայելի ներքին հետախուզության՝ Շին Բեթի նախկին ղեկավար Յորամ Քոհենը Բենիամին Նեթանյահուին խելագար վարչապետ է անվանել։
Քոհենն ասել է. «Նեթանյահուն անում է այնպիսի բաներ, որոնք նույնիսկ բռնակալները չեն անում»:
Քնեսեթի ներկայացուցիչ Օֆեր Քասիֆն ավելի վաղ նույնպես ասել էր, որ Նեթանյահուն հոգեկան հիվանդ է։
Իսկ ռեժիմի բանակի պահեստային գեներալ Յարիո Լևինը քննադատելով կառավարության աշխատանքը, Նեթանյահուին և նրա կաբինետի նախարարներին անվանել է խելագար և հանցագործ:
Պիտակ