Իսրայելի հետախուզության նախկին ղեկավարը Նեթանյահուին խելագար վարչապետ է անվանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229232-Իսրայելի_հետախուզության_նախկին_ղեկավարը_Նեթանյահուին_խելագար_վարչապետ_է_անվանել
Իսրայելի ներքին հետախուզության՝ Շին Բեթի նախկին ղեկավար Յորամ Քոհենը Բենիամին Նեթանյահուին խելագար վարչապետ է անվանել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2025 08:31 Asia/Tehran
  •  Իսրայելի հետախուզության նախկին ղեկավարը Նեթանյահուին խելագար վարչապետ է անվանել

Իսրայելի ներքին հետախուզության՝ Շին Բեթի նախկին ղեկավար Յորամ Քոհենը Բենիամին Նեթանյահուին խելագար վարչապետ է անվանել։

Քոհենն ասել է. «Նեթանյահուն անում է այնպիսի բաներ, որոնք նույնիսկ բռնակալները չեն անում»:

Քնեսեթի ներկայացուցիչ Օֆեր Քասիֆն ավելի վաղ նույնպես ասել էր, որ Նեթանյահուն հոգեկան հիվանդ է։

Իսկ ռեժիմի բանակի պահեստային գեներալ Յարիո Լևինը քննադատելով կառավարության աշխատանքը, Նեթանյահուին և նրա կաբինետի նախարարներին անվանել է խելագար և հանցագործ: