Ինչո՞ւ է Սիոնիստական ռեժիմը հայտնի որպես ցեղասպան ռեժիմ
(last modified Sat, 17 May 2025 07:08:20 GMT )
Մայիս 17, 2025 10:38 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Սիոնիստական ռեժիմը հայտնի որպես ցեղասպան ռեժիմ

Գազայում հարձակումների շարունակման, խաղաղ բնակիչների, մասնավորապես՝ կանանց ու երեխաների սպանությունների, ինչպես նաև սովը որպես պատերազմական գործիք կիրառելու պատճառով, Իսրայելը ճանաչվել է որպես ցեղասպան ռեժիմ։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն Իսրայելին բացահայտորեն անվանել է ցեղասպան ռեժիմ և պահանջել դադարեցնել ռեժիմի հետ առևտրային հարաբերությունները։
Ամստերդամի քաղաքապետ Դալկե Հելսեման նույնպես Նիդերլանդների կառավարութկունից պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Գազայի ժողովրդին աջակցելու համար։
Այս հայտարարությունները վկայում են Իսրայելի նկատմանբ միջազգային շրջանակների վերաբերմունքի փոփոխության մասին։
2023թ. հոկտեմբերի 7ից սկսած, Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 53 հազար մարդ, հարյուր հազարավոր ուրիշներ պայքարում են սովի դեմ և դիմակայում դեղորայքի պակասի ճգնաժամին։
ՄԱԿ_ ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆելչերը ռեժիմին մեղադրել է Գազայի բնակիչներին անմարդկային պայմաններ պարտադրելու մեջ։ Նա զգուշացրել է, որ Գազայում մոտ 2 միլիոն մարդ պայքարում է սովի դեմ։
Գազայում իրականացվող հործողություններով Նեթանյահուն նպատակ ունի դատարկել այդ հատվածը, որպեսզի հետո վերահսկողության տակ առնի տարածքը։
Չնայած համաշխարհային դատապարտմանը, ԱՄՆ_ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ ու ԱԽ անգործության պատճառով, այդ գործողությունները կանխելուն ուղղված քայլեր չեն արվել։  
Իրավական ոլորտում, 20204 թ նոյեմբերին Հաագայի դատարանը հրապարակեց ռեժիմի վարչապետ Նեթանյահուի և պատերազմի նախարարի ձերբակալության օրդեր։ ՀԱՀ_ը բողոքի հայց ներկայացրեց նույն դատարան՝ պահանջելով կանխել Իսրայելի ցեղասպան գործողությունները։ Սակայն Իսրայելն անտեսում է  միջազգային օրենքներն ու սկբունքները, շարունակելով իր ցեղասպան քաղաքականությունը։