Ձերբակալության վախից Նեթանյահուն չեղարկել է Վատիկան կատարելիք իր այցը
Pras Today - Ձերբակալությունից վախենալու պատճառով Սիոնիստական ռեժիմի վարչապետը որոշել է չմեկնել Վատիկան՝ Հռոմի նոր պապի գահակալության արարողությանը մասնակցելու համար։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է իր մասնակցությունը Հռոմի նոր Պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությանը, որը նախատեսված է կիրակի օրը տեղի ունենա Վատիկանում։ Pars Today-ի փոխանցմամբ՝ այս որոշման պատճառը Միջազգային քրեական դատարանի կողմից նրա դեմ կալանքի օրդերի հնարավոր կատարման վերաբերյալ մտահոգությունն է։
Վերջին օրերին Նեթանյահուի գրասենյակը կապեր է հաստատել Իտալիայի և Վատիկանի պաշտոնյաների հետ՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի դեմ միջազգային ձերբակալության օրդերի կատարման հնարավորությունը պարզելու համար։ Սակայն ստացված պատասխաններում բացակայում էր այն վերջնական երաշխիքը, որի համաձայն որոշումը չի իրականացվի։ Խնդիր, որն, ի վերջո, հանգեցրեց ուղևորության չեղարկմանը։
Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ այս պատասխանները որակվել են որպես անհամոզիչ, ուստի Սիոնիստական ռեժիմի վարչապետը որոշել է հրաժարվել միջոցառմանը մասնակցելուց՝ ցանկացած ռիսկից խուսափելու համար։
Լևոն XIV-ը պաշտոնապես Հռոմի պապ կօծվի մայիսի 18-ին մատուցվելիք պատարագի ժամանակ և կգլխավորի իր առաջին ընդհանուր լսումը մայիսի 21-ին։
2024 թվականի նոյեմբերի 21-ին (1403 թ․ ազար ամսի 1-ին) Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր տվեց Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի և ժամանակի պատերազմի նախարար Յոավ Գալանտի դեմ, նրանց մեղադրելով Գազայի հատվածի դեմ պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու և մարդկության դեմ ոճիրներ գործելու մեջ։