Հարեդիների զինվորական ծառայության ճգնաժամը մարտահրավերի է վերածվել Իսրայելի բանակի համար
(last modified Sun, 18 May 2025 06:55:45 GMT )
Մայիս 18, 2025 10:25 Asia/Tehran
  • Հարեդիների զինվորական ծառայության ճգնաժամը մարտահրավերի է  վերածվել Իսրայելի բանակի համար

Մասնագետները զգուշացնում են, որ հարեդի հրեաների թվի զգալի աճը և բանակում ծառայելուց նրչանց խուսափելը լուրջ ճգնաժամի է վերածվել իսրայելական բանակի համար և թուլացրել է ռեժիմի մարտունակությունը։

Իսրայելի հարցերով վերլուծաբան Իմադ Աբու Ավադը նշում է, որ  խորը արմատներ ունեցող ճգնաժամը պատերազմի արդյունքում և զինվորների թիվի  պակասի հետևանքով, ավելի է սրվել։
Նրա խոսքով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում հարեդիների թիվն աճել է, սակայն նրանք հրաժարվում են ծառայել բանակում։ Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ արդյունքում Իսրայելը կորցնում է տարեկան 120 միլիարդ շեկել։ 
Աբու Ավադը շեշտել է, որ կոալիցիոն կաբինետում հարեդիների քաղաքական և կրոնական ազդեցության պատճառով, նրանց նկատմամբ զինվորական ծառայություն անցնելու պահանջ ներկայացնելու ցանկացած քայլ կարող է հանգեցնել կառավարության փլուզման։ Վարչապետ Նեթանյահուն  չի կարողանում ընդունել պարտադիր ծառայության մասին օրենքը, քանի որ հարեդիները սպառնացել են փողոցային բողոքի ցույցերով։
Վերլուծաբանն անդրադառնում է հարեդիների «քաղաքական շանտաժին», հավելելով. «Նրանք   ֆիքսված բյուջե են ստացել նույնիսկ տնտեսական ճգնաժամի ժամանակ և ստիպված չեն  եղել խնայել»։
 Նա զգուշացրել է, որ այս ճգնաժամը վերաբերում է ոչ միայն ներկայիս կառավարությանը, այլև բոլոր ապագա կաբինետներին, ինչն անմիջականորեն ազդում է Իսրայելի ռազմական կարողությունների  վրա։