Իսրայելը վերսկսել է ցամաքային հարձակումները Գազայի հատվածի դեմ
Վերջին 24 ժամում Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 151 պաղեստինցի։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը հայտարարել է, որ նոր ցամաքային ներխուժում է սկսել Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում։
Իսրայելը վերսկսել է ցամաքային գործողությունները Գազայում
Pars Today-ի փոխանցմամբ՝ իսրայելական բանակի խոսնակը կիրակի օրը հայտարարել է Գազայի հատվածում նոր ցամաքային գործողության մեկնարկի մասին: Օկուպանտ բանակի խոսնակը հավելել է. «Անցյալ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում իրականացրեցին այս գործողության առաջին մասը։ Հարձակման ժամանակ ռմբակոծվել են Գազայի տարբեր շրջաններում գտնվող՝ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 670 թիրախներ՝ ցամաքային գործողությունների համար ճանապարհ հարթելու նպատակով»։
Ընդդիմությունը քննադատել է Իսրայելի բանակի կողմից Գազայում ցամաքային հարձակման վերսկսումը
Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին հայտարարությունից հետո, մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և վերլուծաբաններ հայտարարել են, որ այդ գործողությամբ ռեժիմը չի կարողանա հաղթել պաղեստինյան Դիմադրությանը։ Ռեժիմի պատերազմի նախարարը հայտարարել է, որ այս հարձակումը 1948 թվականից (երբ օկուպացիոն ռեժիմը հայտարարեց իր գոյության մասին) ի վեր ամենակարևոր գործողությունն է։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդդիմության մի շարք անդամներ Կացին ասել են. «Գազան գրավելու՝ «Գեդեոնի կառքերը» անվամբ հայտնի գրավելու ծրագիրը չի օգնի հասնի պատերազմում հայտարարված որևէ նպատակի, և միայն զինվորների մահվան պատճառ կդառնա»։
Իսրայելի բանակում հիվանդ զինվորները նույնպես գնում են մարտադաշտ
Գազայում ցամաքային նոր գործողությունը մեկնարկում է մի իրավիճակում, երբ սիոնիստական աղբյուրները հայտնել են, որ բանակը նույնիսկ հիվանդ զինվորներին է ուղարկում մարտադաշտ, քանի որ զինվորների պակաս կա։
«Հաարեց» թերթը գրել է. «Զինվորների պակասի և ինքնասպանությունների պատճառով Իսրայելի բանակը մարտական գործողությունների է կանչում «հետտրավմատիկ սթրեսային խանգարումից» տառապող զինվորներին»:
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սպանվել է 151 պաղեստինցի
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի օկուպանտ բանակի հարձակումների հետևանքով զոհվել է 151 պաղեստինցի։
Սիոնիստական ռեժիմը, ԱՄՆ կառավարության աջակցությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից 2025 թվականի հունվարի 19-ը պատերազմ սկսեց Գազայում, որը մեծ ավերածությունների պատճառ դարձավ և բազմաթիվ մարդկային զոհեր պատճառեց։ Սակայն ռեժիմը չհասավ իր հայտարարած նպատակներին, որոնք էին՝ ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելն ու իսրայելցի գերիներին ազատ արձակելը։