Իսրայելը Գազայում սպանել է ՄԱԿ-ի ավելի քան 300 աշխատակցի
-
Ֆիլիպ Լազարինի, UNRWA-ի ղեկավար
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում սպանվել է գործակալության ավելի քան 300 աշխատակից։
UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինին կիրակի օրն X -ում գրել է. «Գազայի պատերազմի ժամանակ ամենասարսափելի նորություններից, որ ես ստանում եմ, UNRWA-ի աշխատակիցների մահվան լուրերն են։ Այսօր այդ թիվը հատել է 300-ի սահմանը»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ՄԱԿ-ի աշխատակիցների սպանության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ հավելելով. «Մի քանի մարդ սպանվել է իրենց պարտականությունները կատարելու և իրենց համայնքներին ծառայելու ընթացքում»։
Լազարինին հավելել է, որ զոհվածները եղել են հիմնականում առողջապահության ոլորտի աշխատողներ և ուսուցիչներ։
UNRWA-ի ղեկավարն անդրադարձել է նաև Իսրայելի կողմից Գազայի շրջափակմանը, նշելով, որ Գազայի ժողովուրդը մահանում է սովի պատճառով։
Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածի դեմ պատերազմը սկսել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, և մինչ օրս այս պատերազմի հետևանքով նահատակվել է 52 հազար 10 պաղեստինցի, 1 միլիոն 199 ահզար 998 մարդ վիրավորվել է։