X-ի օգտատերերն արձագանքել են Եմենի կողմից Հայֆայի շրջափակմանը
(last modified Wed, 21 May 2025 06:08:09 GMT )
Մայիս 21, 2025 09:38 Asia/Tehran
  • X-ի օգտատերերն արձագանքել են Եմենի կողմից Հայֆայի շրջափակմանը

X-ի օգտատերերն արձագանքել են Եմենի զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներում գտնվող Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման մեկնարկի մասին հայտարարությանը։ Շատերը նշել են, որ այս գործողությունն ուղղակի պատասխան է Սիոնիստական ռեժիմի կողմից շարունակվող հարձակումներին ու Գազայի ժողովրդի պաշարմանը և այն որակել են «քաջ» և «արդյունավետ» քայլ։

Եմենի ԶՈՒ-ն հայտարարել է, որ Հայֆա նավահանգիստն այժմ համարվում է ռազմական թիրախ։ Pars Today-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է, որ այս գործողությունն Իսրայելի ռազմածովային շրջափակման վերջնական փուլի մի մասն է։  
Pour Hussein անունով օգտատերը գրել է. «Էյլաթի նավահանգիստը և Բեն Գուրիոն օդանավակայանը կաթվածահար անելուց հետո Եմենն անցել է Հայֆային՝ Իսրայելին և նրա դաշնակիցներին դաս տալու համար»։ 
Մոջթաբա անունով մեկ այլ օգտատեր հավելել է. «Հայֆայի թիրախավորումը նշանակում է Իսրայելի ծովային առևտրի խափանում և ռեժիմի վրա ավելի մեծ ճնշում»։
Խոշնամ անունով օգտատերը գրել է, որ եթե Եմենն ընդլայնի հարձակումները Հայֆայի, Թել Ավիվի և Էյլաթի վրա, հնարավոր կլինի ճեղքել Գազայի շրջափակումը։ 
Ասադին գրել է. «Եմենն Աստծո պատիժն է իջեցնում Իսրայելի վրա»։
Եմենցի օգտատերեր Աբու Հաշեմ Զուբարան և Ալ-Մուրթազա Ալ-Մարունին, նշել են, որ  Եմենը պատրաստ է կանգնել աշխարհի դեմ՝ Գազան պաշտպանելու համար։
 Աբու Թահա Ալ-Միխլաֆին Հայֆայի վերաբերյալ հայտարարությունը որակել է որպես ավելի արդյունավետ, քան պատմության ընթացքում Արաբական լիգայի բոլոր հայտարարությունները։
Այս արձագանքները վկայում են համացանցում Հայֆա նավահանգստի դեմ Եմենի ռազմական գործողությունների նկատմամբ լայն հանրային աջակցության մասին։