Իրաքի արևմուտքում հայտնաբերվել են ԻԼԻՊ-ի նոր թաքստոցներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i232818-Իրաքի_արևմուտքում_հայտնաբերվել_են_ԻԼԻՊ_ի_նոր_թաքստոցներ
Իրաքի Ալ-Անբար նահանգում անվտանգություն հաստատելու և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումները կանխելու նպատակով իրականացված գործողության ընթացքում, «Հաշդ ալ-Շաաբի» ուժերը հայտնաբերել են խմբավորման նոր թաքստոցներ։ Ըստ անվնատնգության աղբյուրի՝ նահանգի Հիթ շրջանում իրականացված գործողության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, պայթուցիկ և սնունդ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 21, 2025 10:01 Asia/Tehran
  • Իրաքի արևմուտքում հայտնաբերվել են ԻԼԻՊ-ի նոր թաքստոցներ

Իրաքի Ալ-Անբար նահանգում անվտանգություն հաստատելու և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումները կանխելու նպատակով իրականացված գործողության ընթացքում, «Հաշդ ալ-Շաաբի» ուժերը հայտնաբերել են խմբավորման նոր թաքստոցներ։ Ըստ անվնատնգության աղբյուրի՝ նահանգի Հիթ շրջանում իրականացված գործողության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, պայթուցիկ և սնունդ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ անվտանգության աղբյուրը հավելել է. «ԻԼԻՊ-ը հայտնաբերված զենքն ու սննդի պաշարները թաքցրել էր թունելում»:
Նշելով, որ պայթուցիկ նյութերը չեզոքացվել են, նա հավելել է․ «Գործողությունն իրականացվել է Ալ-Անբար նահանգում գտնվող անապատն ԻԼԻՊ-ի ահաբեկիչների սպառնալիքից մաքրելու և թաքֆիրական զենքի պահեստավորման վայրերը ոչնչացնելու նպատակով»։
«Հաշդ ալ-Շաաբի» ուժերի 54-րդ բրիգադի հրամանատար Սալահ ալ-Իսավին հայտարարել է, որ գործողություններ են ձեռնարկվել նաև նահանգի գյուղացիներին աջակցելու ուղղությամբ։ Նա նշել է․ «Այս միջոցառումները ձեռնարկվել են Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի համապարփակ անվտանգության ծրագրի շրջանակում և Ալ-Անբար նահանգում ցանկացած հնարավոր ահաբեկչական սպառնալիք կանխելու նպատակով»։
Դժվարամատչելի և հեռավոր տարածքներում շարունակական հարձակումներիմ և անվտանգության գործողություններին զուգահեռ, «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորումը ավիահարվածներ է հասցրել հայտնաբերված թաքստոցներին ու թունելներին։