Իսրայելի խաբեությունը հրադադարի մասին բանակցություններում․Ո՞ւր է հասնելու Գազայի պատերազմը
Pars Today-Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հրադադարի շուրջ բանակցությունների խափանման մասին զեկույցում «Rai Al-Youm» թերթը գրել է. «Իսրայելը փորձում է խաբեության և համառության միջոցով երկարաձգել պատերազմը»։
«Rai Al-Youm» թերթը հաղորդել է Գազայի հրադադարի շուրջ բանակցությունների միջնորդների զայրույթի և դժգոհության մասին՝ կապված Գազայի պատերազմին վերջ դնելու ցանկացած համաձայնագիր փակուղի մտցնելու հարցում Սիոնիստական ռեժիմի համառության և անզիջման հետ։ «Pars Today»-ի հաղորդմամբ՝ «Rai Al-Youm» թերթը, ուսումնասիրելով սիոնիստական ռեժիմի վարքագիծը հրադադարի շուրջ բանակցություններում, հայտարարել է, որ Իսրայելը ձգտում է երկարաձգել Գազայի պատերազմը։ Ամեն անգամ, երբ ճնշման տակ է հայտնվում, սիոնիստական ռեժիմը խոսում է բանակցությունների համար իր պատվիրակությունը Կատար ուղարկելու մասին, բայց, վերջում բանակցությունները տանում է դեպի փակուղի։
«Rai Al-Youm» թերթի հաղորդման համաձայն՝ Իսրայելը ձգտում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել միջազգային ճնշումից, ինչպես նաև փորձում է ժամանակ շահել՝ առաջ քաշելով տեխնիկական բանակցությունների թեման։
«ՀԱՄԱՍ-ը բազմիցս պատրաստակամություն է հայտնել պատրերազմի ավարտի և Սիոնիստական ռեժիմի Գազայից դուրս գալու դիմաց իսրայելցի գերիներին ազատ արձակելու համար։ Սակայն Նեթանյահուն առաջարկելով նոր պայմաններ և պնդելով Գազայի օկուպացիան, ձգտում է շարունակել պատերազմը։ Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին սաստկացրել է պաղեստինցի խաղաղ բնակիչների, մասնավորապես՝ երեխաների և կանանց սպանությունները։ Վերջին հաշվով, միջազգային ճնշումները կարող են նոր թափ հաղորդել հրադադարի շուրջ բանակցություններին», ասված է Զեկույցում։