Պաղեստինյան լրատվամիջոցներ. Պաղեստինի դիմադրության մարտիկները վիրավորել են երեք սիոնիստ զինվորի
Pars Today- Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ պաղեստինյան դիմադրության մարտիկները հարվածել են իսրայելական բանակին, որի արդյունքում վիրավորվել են երեք իսրայելցի զինվորներ։
Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ սիոնիստ ավանաբնակների հետ կապված սոցիալական ցանցերը Պաղեստինի դիմադրության մարտիկների հարձակումը իսրայելական բանակի վրա որակել են որպես անվտանգության վտանգավոր միջադեպ Գազայում։ Այս սոցիալական ցանցերում ընդգծվում էր, որ իսրայելական բանակը կանխել է միջադեպի մանրամասների հրապարակումը՝ իրականացնելով ցենզուրայի քաղաքականություն։
Հիշյալ ցանցերը հրապարակել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս իսրայելական ուղղաթիռներով Գազայի մարտերից իսրայելական բանակի վիրավոր զինվորների տեղափոխումը Թել Հաշոմեր և Բելենսոն հիվանդանոցներ։