Հիրոսիմայի նման Գազայի միջուկային ցեղասպանություն - Ցնցող առաջարկ ԱՄՆ կոնգրեսականից
(last modified Sun, 25 May 2025 12:45:39 GMT )
Մայիս 25, 2025 16:15 Asia/Tehran
  • Հանրապետական ներկայացուցիչ՝ Ռենդի Ֆայն
    Հանրապետական ներկայացուցիչ՝ Ռենդի Ֆայն

Գազայի հատվածը միջուկային ռմբակոծելու մասին ԱՄՆ կոնգրեսականի կոչը միջազգային բուռն արձագանքների ալիք է բարձրացրել: Հանրապետականների ներկայացուցիչ Ռենդի Ֆայնը վերջերս լայնածավալ վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհի ԶԼՄ-ներում և հասարակական կարծիքներում՝ առաջարկելով ոչնչացնել Գազան Հիրոսիմայի նման միջուկային հարձակման միջոցով:

Այս հայտարարություններն արվել են այն ժամանակ, երբ Ամերիկայի անվերապահ աջակցությունը Սիոնիստական ռեժիմին և նրա դերը Գազայում հումանիտար ճգնաժամի շարունակման գործում կրկին հայտնվել է վերլուծաբանների կենտրոնում։

Արաբական աշխարհի հայտնի վերլուծաբան Աբդոլ Բարի Աթվանը այս հարցը որակել է որպես ամերիկյան բարբարոսության և ահաբեկչության բարձրության խորհրդանիշ՝ համեմատելով այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության հետ։ Անդրադառնալով ամերիկյան ծանր ռումբերով հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության առնչությամբ Վաշինգտոնի լռությանը, նա այս տեսակի արտահայտությունները համարել է ռասիստական և ապարտեիդ քաղաքականության շարունակություն։

Աթվանն ընդգծել է. «Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի պայմանները Գազայի ներկայիս իրավիճակի հետ համեմատելը փաստերի ակնհայտ խեղաթյուրում է։ Մինչ Ճապոնիան պատերազմում էր Միացյալ Նահանգների հետ, Գազայի ժողովուրդը շրջափակման, էմբարգոյի և անողոք ռմբակոծությունների զոհ է դառնում՝ նույնիսկ ուղղակի թշնամություն չունենալով Միացյալ Նահանգների նկատմամբ»:

Դիտորդների կարծիքով՝ Ռենդի Ֆայնի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ ամերիկյան որոշ քաղաքական շրջանակներ կանաչ լույս են վառում Սիոնիստական ռեժիմի ցեղասպան քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, Կնեսետի նախկին անդամ Մոշե Ֆեյգլինը նույնպես հրապարակել է Հիրոսիմայի պատկերը՝ անուղղակիորեն ենթադրելով, որ նման աղետ կարող է տեղի ունենալ Գազայում: