Գազայի լրագրողները՝ միջազգային լռության և Իսրայելի հանցագործությունների զոհերը
ParsToday - Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի դեմ ագրեսիայի շարունակման և բնակելի թաղամասերի դաժան ռմբակոծության հետևանքով նահատակվեց ևս մեկ լրագրող։
«Ալ Ջազիրա»-ն հաղորդել է, որ պաղեստինցի լրագրող Հասան Աբու Վարդան սպանվել է իր ընտանիքի մի քանի անդամների հետ միասին՝ Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածի հյուսիսային Ջաբալիայի շրջանում գտնվող իրենց տան ռմբակոծության հետևանքով։ Այսպիսով, Գազայում զոհված լրագրողների թիվը հասել է 220-ի։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայում Իսրայելի ռեժիմի կողմից ցեղասպանական պատերազմի սկզբից ի վեր, Գազայի մասին ճշմարտություններն արտահայտող ձայները լռեցնելու նպատակով, Իսրայելի ռեժիմն անընդհատ թիրախավորում է լրոգրողներին։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտարարեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում ևս 38 պաղեստինցի է զոհվել, այդպիսով օկուպացիոն ռեժիմի կողմից Գազայի դեմ ագրեսիայի սկզբից մինչ օրս, զոհվածների թիվը հասել է 53,939-ի։