«Ալ-Ախբար» թերթի վերլուծությունը. Հեզբոլլահին անպարտելի դարձնող առանձնահատկությունները
Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը վերլուծական զեկույցում գրել է. «Չնայած Հեզբոլլահի դեմ կատաղի պատերազմին և 2024 թվականի նոյեմբերին հրադադարի հայտարարմանը, Իսրայելը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներից որևէ մեկին։
Ընդգծելով, որ «ճակատամարտը դեռ չի ավարտվել», Իսրայելի ռեժիմի հրամանատարները փաստորեն խոստովանել են, որ «Հեզբոլլահի» փլուզումը ոչ այլ ինչ է, քան պատրանք՝ պայմանավորված այս շարժման կառուցվածքային, սոցիալական և գաղափարախոսական առանձնահատկություններով։
«ParsToday»-ի տվյալներով՝ «Ալ-Ախբար»-ը «Հեզբոլլահին» թուլացնելու գործում Իսրայելի ձախողման ամենակարևոր պատճառներն է համարում կուսակցության ապակենտրոնացված և ճկուն կառուցվածքը, հասարակության հետ նրա խորը կապերը և կայուն ժողովրդական աջակցությունը, խոր արմատավորված գաղափարախոսական ներկայությունը, որը հնարավորություն տվեց դիմադրել հոգեբանական պատերազմին, և Նաիմ Ղասեմի առաջնորդությամբ ղեկավարության և ռազմական կառուցվածքի վերակառուցումը ճակատամարտի ընթացքում։
Հոդվածի մեկ այլ մասում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշվում է. «Սիրիական նոր կառավարության մերձությունը Արևմուտքին և Իսրայելին սպառնալիք է «Հեզբոլլահի» աջակցության գծերին, միևնույն ժամանակ, Լիբանանի նոր կառավարությունը «զենքի մենաշնորհի» կարգախոսով մեծացրել է այս շարժման վրա ներքին և միջազգային ճնշումը: Չնայած այս զարգացումներին՝ «Հեզբոլլահը» դեռևս կարողացել է պահպանել իր սոցիալական, ռազմական և գաղափարախոսական դիրքը և մնալ Լիբանանի քաղաքական ասպարեզում որպես հիմնական խաղացող»: