Սիոնիստների նոր հանցագործությունները/ Մակրոնի սպառնալիքներից մինչև երեխաների ձայների հեռարձակումը
(last modified Mon, 02 Jun 2025 07:49:15 GMT )
Հունիս 02, 2025 11:19 Asia/Tehran
  • Իսրայել Կաց, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար 
    Իսրայել Կաց, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար 

Շարունակելով՝պաղեստինցիների դեմ հանցագործությունները Սիոնիստական ռեժիմը հորինել է ահաբեկչություն և ճնշում գործադրելու նոր և աննախադեպ մեթոդներ։ Մեթոդներ, որոնք առթել են արևմտյան հասարակական կարծիքի բողոքը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտահրավեր է նետել Ֆրանսիայի նախագահին՝ հայտարարելով Արևմտյան ափին 22 սիոնիստական բնակավայր կառուցելու որոշման մասին։ Նա որոշումն անվանել է «ցնցող արձագանք» Ֆրանսիայի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու հնարավոր քայլին։ 
Կացի խոսքով․ «Պաղեստինի ճանաչումը կլինի միայն թղթի վրա և կհայտնվի պատմության աղբանոցում»։ 
Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Կանադան հրապարակավ քայլեր են ձեռնարկել Պաղեստինը ճանաչելու ուղղությամբ, ինչը  զայրացրել է Թել Ավիվի ղեկավարներին։

Euro-Mediterranean Human Rights Watch-ը բացահայտել է Իսրայելի ռեժիմի կողմից քվադրոկոպտերների օգտագործումը, որոնք պաղեստինցիների տներ մտնելուց հետո արձակում են սարսափելի ձայներ, այդ թվում՝ մահացող երեխաների ճիչեր, սգացող կանանց լաց և նախազգուշացնող ազդանշաններ։ Հոգեբանական գործիք՝ քաղաքացիներին տանջելու և հասարակության մեջ սարսափ տարածելու համար։
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետի կինը՝ Սառա Նեթանյահուն, Fox News-ին տված հարցազրույցում, պնդել է, որ ԱՄՆ-ում և Իսրայելում «թաքնված կառավարությունները» համակարգված աշխատում են Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի դեմ։ Նա պնդել է, որ ինչպես Թրամփը թիրախավորվում է Միացյալ Նահանգներում, այնպես էլ Նեթանյահուի ընտանիքը ճնշման տակ է Իսրայելում՝ նմանատիպ սցենարով։
Այս հայտարարությունները, Իսրայելի հանցագործությունների նկատմամբ համաշխարհային դժգոհության աճի հետ մեկտեղ, բացահայտում են ռեժիմի լարվածության և հոգեբանական պատերազմի նոր չափումներ։