Իսրայելի ռազմական վերլուծաբան. Գազայում հայտնվել ենք մաշող պատերազմի մեջ
-
Իսրայելի ռեժիմի ռազմական վերլուծաբան՝ Հեզի Նեհամա
Իսրայելի ռեժիմի ռազմական վերլուծաբան Հեզի Նեհաման զգուշացրել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սրացումը Իսրայելին մղել է մաշող և անորոշ պատերազմի ճահճի մեջ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով «Գեդեոնի կառքերը» անունով հայտնի գործողությանը, Նեհաման ընդգծել է.-Այս ծրագիրը ոչ միայն զուրկ է ՀԱՄԱՍ-ին հաղթելու հնարավորությունից, այլև չի կարող հաջողության հանգել «արագ որոշումների կայացման» տարրի բացակայության պատճառով, որը Իսրայելի անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկն է։
Նեհաման հավելել է. «Բանակի ներկայիս ծրագրում մարդասիրական օգնության բաշխումն իրականացվում է բանակի հսկողության ներքո, բայց ՀԱՄԱՍ-ը դեռևս վերահսկում է բնակչությանը և օգնությունը, հետևաբար, այս մոդելը չի կարող լուծում լինել Գազայի ճգնաժամի համար»։
Նա ընդգծել է. «Քանի դեռ տարբերություն չի դրվում ՀԱՄԱՍ-ի և Գազայի ժողովրդի միջև, ՀԱՄԱՍ-ի պարտությունը հնարավոր չի լինի»։
Իսրայելի բանակի պահեստազորի գնդապետը նաև զգուշացրել է. «Այս գործընթացի շարունակվելը կարող է հանգեցնել Իսրայելի ռազմական և քաղաքական հզորության վերջնակետին, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի պարտությանը»։