Իրանի հետախուզության տրամադրության տակ են հայտնվել Մոսադի գաղտնի փաստաթղթերը
Անդրադառնալով Իրանի հետախուզական ծառայության կողմից Սիոնիստական ռեժիմի կարևոր տեղեկատվությանը հասանելիություն ստանալուն, ռազմական փորձագետ Նիդալ Աբու Զաիդն ասել է, որ Իրանն ի չիք դարձրեց ռեժիմի գերակայության և զսպման ուժի մասին միֆը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Զաիդն ասել է. «Իրանն իրականացրել է հարձակողական հետախուզական գործողություն՝ տարածական և ժամանակային հետևանքներով։ Իմ կարծիքով, իրականացվել են համակցված էլեկտրոնային և կիբեր գործողություններ՝ գործակալների ներթափանցմանը զուգահեռ»։
Աբու Զաիդը հավելել է. «Յուրաքանչյուր երկրում նման կարևոր փաստաթղթերի արխիվը պաշտպանված է անվտանգության շատ ուժեղ համակարգով։ Սակայն իրանցիներին հաջողվել է կոտրել այդ պատնեշը։ Իրանի այս գործողությունը չեզոքացրեց ռեժիմի գերազանցության զսպման կարողության մասին միֆը, որով պարծենում են Իսրայելի պատերազմի նախարարը, Շտաբների պետերի միացյալ շտաբի պետը և այլ պաշտոնյաներ։ Նման գործողության վնասները չեն կարող գաղտնի մնալ, քանի որ դրանց նպատակն է զրկել օկուպանտ ռեժիմին զսպման հայեցակարգից»։
Տեղյակ աղբյուրներն «Ալ-Մայադին» հեռուստաալիքին ասել են, որ Իրանի հետախուզական ծառայությունը ձեռք է բերել ռազմավարական և կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ ռեժիմի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ հազարավոր փաստաթղթեր։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է որոշ ժամանակ առաջ, սակայն այդ մասին հրամապարակային խոսվել է միայն այն բանից հետո, երբ բոլոր փաստաթղթերն անվտանգ տեղափոխվել են Իրան։
Տեղյակ աղբյուրները նշել են, որ փաստաթղթերի ծավալն այնքան մեծ է, որ դրանց ուսումնասիրության ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի դիտելու համար երկար ժամանակ է պահանջվել։
Ըստ այս տեղեկատվության՝ Իրանն այժմ ունի բարձրաստիճան զինվորական հրամանատարների և Մոսադի անվտանգության աշխատակիցների բոլոր անվտանգության տվյալները։
Ռեժիմի Ներքին անվտանգության գործակալությունը (Շինբեթ) և Իսրայելի ոստիկանությունը 17 օր առաջ հայտարարել էին , որ Հայֆայի Նասր քաղաքից ձերբակալել են 24-ամյա Ռոյ Միզրահիին և Էլմոգ Աթիասին՝ Իրանի հետ համագործակցության մեղադրանքով։
Ձերբակալությունը տեղի է ունեցել փաստաթղթերի՝ օկուպացված տարածքներից դուրս գալուց հետո։