Ինչպե՞ս են սիոնիստական ԶԼՄ-ները ներկայացրել Իրանի հետախուզական գործողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i233530-Ինչպե_ս_են_սիոնիստական_ԶԼՄ_ները_ներկայացրել_Իրանի_հետախուզական_գործողությունը
Անդրադառնալով Իրանի կողմից իրականացված հետախուզական գործողությանը, որի արդյունքում «Մոսադի» գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Թեհրանի տրամադրության տակ, սիոնիստական ԶԼՄ-ներն այդ գործողությունը կապել են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հետ։
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Հունիս 09, 2025 09:21 Asia/Tehran
  • Ինչպե՞ս են սիոնիստական ԶԼՄ-ները ներկայացրել Իրանի հետախուզական գործողությունը

Անդրադառնալով Իրանի կողմից իրականացված հետախուզական գործողությանը, որի արդյունքում «Մոսադի» գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Թեհրանի տրամադրության տակ, սիոնիստական ԶԼՄ-ներն այդ գործողությունը կապել են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հետ։

Արաբական «Արամ Նյուզ» հեռուստաալիքը հաղորդել է. «Իրանը բարդ գործողության շրջանակներում իր պատմության մեջ ամենամեծ հետախուզական ներթափանցումն է իրականացրել Իսրայելի դեմ»։ 
Հարց տալով, թե արդյոք սա պարզապես տեղեկատվության արտահոսք է, թե՞ քաղաքական երկրաշարժ, որը կփոխի տարածաշրջանում իրավիճակը, հեռուստաալիքը նշել է. «Իսրայելցի պաշտոնյաները լռում են, իսկ ԶԼՄ-ները շփոթված են»։
Իրանի հետախուզության նախարար Հոջաթոլեսլամ սեյեդ Իսմայիլ Խաթիբը կիրակի օրը խոսել է հետախուզական գործողության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի մասին՝ ասելով. «Անվտանգության ուժերին հաջողվել է ձեռք բերել ռեժիմի օպերատիվ և ռազմավարական հետախուզական տվյալներին վերաբերվող փաստաթղեր, որոնք տեղափոխվել են Իրան»։ 
Նա հավելել է. «Սա շատ մեծ իրադարձություն է։  «Հազարավոր փաստաթղթեր» արտահայտությունը շատ փոքր բառ է ձեռք բերվածի համեմատ, և ինչպես նախկինում հայտարարվել էր, հայտնաբերվել է շատ արժեքավոր ռազմավարական, գործառնական և գիտական տեղեկատվության գանձարան»։ 
Այն հարցին, թե արդյո՞ք այս փաստաթղթերը կապված են միայն միջուկային ծրագրի հետ, Իրանի հետախուզության նախարարն ասել է. «Ձեռք բերված փաստաթղթերը վերաբերվում են միջուկային ծրագրին, ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների հետ հարաբերություններին և ռեժիմի  հարձակողական ուժին»։