Ի՞նչ կարծիք ունեն աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներն Իսրայելի մասին
(last modified Mon, 09 Jun 2025 13:13:08 GMT )
Հունիս 09, 2025 16:43 Asia/Tehran
  • Ի՞նչ կարծիք ունեն աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներն Իսրայելի մասին

2025 թվականի գարնանը Pew հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել 24 երկրների քաղաքացիների շրջանում՝ Իսրայելի վերաբերյալ նրանց կարծիքի վերաբերյալ։

Ըստ հարցման արդյունքների Իսրայելի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային վերաբերմունքը մեծ մասամբ բացասական է։ 
Pars Today-ի տվյալներով՝ այս արդյունքները վկայում են վերջին տարիներին համաշխարհային ասպարեզում  Իսրայելի հեղինակության  թուլացման մասին։
Ըստ այդմ՝ թԹուրքերի 93%-ը, ճապոնացիների 79%-ը, հոլանդացիների 78%-ը, իսպանացիների 75%-ը, իտալացիների 66%-ը, գերմանացիների 64%-ը, ֆրանսիացիների 63%-ը, բրիտանացիների 61%-ը, կորեացիների 60%-ը, կանադացիների 60%-ը, բրազիլացիների 58%-ը և ամերիկացիների 53%-ը բացասական կարծիք ունեն Իսրայելի մասին։
Հարցման արդյունքները վկայում են, որ վերջին տարիներին ռեժիմի նկատմամբ բացասական վերաբերմունքը չի սահմանափակվել միայն Արևմտյան Ասիայի որոշ առաջատար երկրներով, ինչպիսին է Իրանը, այլ  ավելի լայն բնույթ է ստացել։ Միացյալ Նահանգներում Իսրայելի նկատմամբ բացասական կարծիքները 2022 թվականի մարտից մինչև 2025 թվականի մարտը աճել են 11%-ով, իսկ Միացյալ Թագավորությունում՝ այդ ցուցանիշը  2013 թվականի 44%-ից 2025 թվականին ահսել է 61%-ի։
Հատկանշական է, որ բարձր կենսամակարդակ ունեցող  երկրներում երիտասարդ սերունդն ավելի բացասական կարծիք ունի  ռեժիմի մասին։ Այդ հանգամանքը հատկապես ակնհայտ է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը, Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները։
Հարցումների համաձայն՝իսրայելցիների մեծամասնությունը նաև կարծում է, որ այս ռեժիմը միջազգային մակարդակով հարգված չէ, ընդ որում՝ 58%-ը նշում է, որ Իսրայելը աշխարհում այդքան էլ կամ ընդհանրապես հարգված չէ։ Հարցումը նաև ցույց է տվել, որ «Իսրայելը ընդհանրապես չի հարգվում» կարծիք հայտնողների մասնաբաժինը 15%-ից աճել է մինչև 24%։