Մադլեն․ Մարդկային արժանապատվության և ազատության խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i233624-Մադլեն_Մարդկային_արժանապատվության_և_ազատության_խորհրդանիշ
Հունիսի 9-ին իսրայելական բանակը հարձակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող «Մադլեն» նավի վրա՝ թույլ չտալով, որ այն մտնի Գազայի ափ։ Նավը տեղափոխում էր տարբեր երկրներից 12 իրավապաշտպանների, բժշկական պարագաներ, սնունդ և հիգիենայի պարագաներ՝ Գազայի պաշարված բնակչության համար։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունիս 11, 2025 07:21 Asia/Tehran
  • Մադլեն․  Մարդկային արժանապատվության և ազատության խորհրդանիշ

Հունիսի 9-ին իսրայելական բանակը հարձակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող «Մադլեն» նավի վրա՝ թույլ չտալով, որ այն մտնի Գազայի ափ։ Նավը տեղափոխում էր տարբեր երկրներից 12 իրավապաշտպանների, բժշկական պարագաներ, սնունդ և հիգիենայի պարագաներ՝ Գազայի պաշարված բնակչության համար։

Նավն անվանակոչվել է Գազայի առաջին կին ձկնորս Մադլեն Կլաբի անունով։ Իսրայելի հարձակումների հետևանքով հոր սպանվելուց հետո, Մադլենը դարձել է ընտանիքի միակ կերակրողը։ Այս աղջիկը դարձել է պաշարման պայմաններում դիմադրության ու  կյանքի խորհրդանիշ։
Նավը 2007 թվականից ի վեր «Ազատության ավտոշարասյան» 36-րդ առաքելությունն էր,  որը նպատակ ուներ ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը։ Ուղևորների թվում են ակտիվիստներ Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Բրազիլիայից, Իսպանիայից և Նիդեռլանդներից։ Նրանց թվսւմ է նաև Շվեդիայից բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը և Ֆրանսիայից Եվրախորհրդարանի անդամ Ռիմա Հասանը։
Միաջզգային հանրությունն անարձագանք չի թողել Իսրայելի կողմից ակտիվիստների առևանգումը։ Այս գործողությունը, որը հիշեցնում է 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի վրա կատարված մահացու հարձակումը, ևս մեկ անգամ բացահայտեց ռեժիմի անմարդկային բնույթը։
«Մադլեն» շարժումը, չնայած լուրջ սպառնալիքներին, իրականացվել է մարդասիրական սկզբունքների և մարդկային արժանապատվության պաշտպանության շրջանակներում։ Հասկացություն, որը կրոնական մշակույթում հայտնի է որպես «ազատություն»։ Այս ճանապարհորդությունը ոչ միայն ճնշման դեմ ճիչ էր, այլև ճնշված պաղեստինյան ժողովրդի հետ համաշխարհային համերաշխության խորհրդանիշ։
Իսրայելական բանակի հարձակումը նավի վրա և ուղևորների առևանգումը ևս մեկ անգամ վկայում է, որ Գազայի ժողովրդին փրկելու ճանապարհը բանակցությունները չեն, այլ ակտիվ դիմադրությունը և միջազգային աջակցությունը։