Իրաքում գրանցվող բնածին անոմալիաներն ԱՄՆ-ի պատերազմի հետևանքն են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i233640-Իրաքում_գրանցվող_բնածին_անոմալիաներն_ԱՄՆ_ի_պատերազմի_հետևանքն_են
ԱՄՆ-ի կողմից Իրաքի ռազմական օկուպացիայից ավելի քան երկու տասնամյակ անց, ռազմական գործողությունների աղետալի հետևանքները դեռևս հետապնդում են միլիոնավոր իրաքցիներին, մասնավորապես՝ երեխաներին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 11, 2025 16:14 Asia/Tehran
  • Իրաքում գրանցվող բնածին անոմալիաներն ԱՄՆ-ի պատերազմի հետևանքն են

ԱՄՆ-ի կողմից Իրաքի ռազմական օկուպացիայից ավելի քան երկու տասնամյակ անց, ռազմական գործողությունների աղետալի հետևանքները դեռևս հետապնդում են միլիոնավոր իրաքցիներին, մասնավորապես՝ երեխաներին։

Ըստ վերջին տվյալների՝ Իրաքում գրանցվել է 5 տարեկանից փոքր երեխաների մահացության տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշը, ինչի հիմնական պատճառը ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով գրանցված բնածին անոմալիաներն են։ 
Pars Today-ի հաղորդմամբ՝ Բաղդադ, Ֆալլուջա և Բասրա քաղաքներում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2003 թվականից հետո ծնված երեխաների օրգանիզմում թունավոր մետաղների, այդ թվում՝ վոլֆրամի, սնդիկի, քրոմի և կապարի մակարդակը զգալիորեն բարձր է նորմայից։ Մասնագետները նշում են, որ դա արգելված զենքի  կիրառման, բաց տարածքում ռազմական  թափոնների այրման և ամերիկյան բազաներից շրջակա միջավայրի աղտոտման հետևանքն է։ Ֆալլուջա քաղաքը, որտեղ 2004 և 2005 թվականներին տեղի ունեցան ԱՄՆ-ի ամենալայնածավալ հարձակումները, այսօր հայտնի է որպես Իրաքի «աղտոտված քաղաք»։
Միչիգանի համալսարանի միջազգային փորձագետների խումբը, Հոգան Սավաբիայի գլխավորությամբ, վերջերս իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքների համաձայն՝ որ այս տարածքներում ծնված երեխաների կեսի մոտ առկա են բնածին անոմալիաներ։ 
Իսկ ԱՄՆ հարձակումից առաջ նման անոմալիաների մակարդակը 2%-ից պակաս էր։ Որոշ շրջաններում աբորտների մակարդակը գերազանցել է 45%-ը։
Այս արդյունքները ոչ միայն վկայում են լայնածավալ առողջապահական ճգնաժամի մասին, այլև լուրջ նախազգուշացում են էկոհամակարգի և ապագա սերունդների առողջության վրա ռազմական միջամտությունների երկարաժամկետ հետևանքների մասին։ Տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մշակողները պետք է պատասխանատվություն ստանձնեն էկոհամակարգի վերականգնման և այդ միջամտությունների հետևանքով մարդկային վնասի փոխհատուցման համար։