Ինչո՞ւ է սիոնիստական ռեժիմը վախենում Իրանի դեմ հյուծող պատերազմից
-
Իրանի հրթիռային հարձակումները օկուպացված տարածքների վրա
«Վալլա» լրատվական կայքի վերլուծաբան և Իսրայելի ռազմական հետախուզության ծառայության Իրանի բաժնի նախկին ղեկավար Դենիս Ստրանովիչը վերլուծության մեջ քողազերծել է Թել Ավիվի խիստ մտահոգությունը Իրանի դեմ բախումները հյուծող պատերազմի վերածվելու հնարավորության վերաբերյալ։
Իրանի տարբեր շրջանների վրա սիոնիստական ռեժիմի վերջերս կատարված հարձակումներին ի պատասխան, որոնց հետևանքով զոհվել են մի խումբ բարձրաստիճան հրամանատարներ, գիտնականներ և քաղաքացիական անձինք, մասնավորապես երեխաներ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ուրբաթ երեկոյան մի շարք հարձակումներ է սկսել օկուպացված տարածքների վրա։ Այս հարձակումների ավարտը դեռևս չի հայտարարվել։
Անդրադառնալով Իսրայելում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ Ստրանովիչը զգուշացրել է, որ այս հակամարտությունների շարունակությունը երկարատև պատերազմի տեսքով լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի տնտեսության և հասարակության համար։ Նա ընդգծել է, որ սիոնիստական ռեժիմը չունի Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը լիովին դադարեցնելու կարողություն և պետք է հնարավորինս շուտ ավարտի այս պատերազմը։
Սիոնիստ փորձագետը նաև հավելեց.-Իսրայելի իշխանությունների մոտ շփոթվածություն և անհամաձայնություն կա այս իրավիճակին վերջ տալու որոշման հարցում, ինչը կարող է մեծացնել ներքին փլուզման ռիսկը։