Haaretz. Իրանական զինամթերքը շատ ճշգրիտ է
Pars Today - Եբրայական լրատվամիջոցը գրել է. «Իրանական զինամթերքը շատ ճշգրիտ է, և հրթիռային մարտագլխիկները լայնածավալ ավերածություններ են առաջացնում»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով ANA լրատվական գործակալությանը, եբրայերեն Haaretz թերթը գրել է. «Ինչպես ցույց են տալիս որոշ հարձակումները, իրանական զինամթերքը շատ ճշգրիտ է, և հրթիռային մարտագլխիկները լայնածավալ ավերածություններ են առաջացնում: Իրանի միջուկային ծրագիրը հայտարարվել է որպես գլխավոր թիրախ, սակայն առաջընթացը, կարծես, սահմանափակ է»:
«Հաարեց»-ը հավելում է. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստացած քննադատությունից հետո, կիրակի օրը այցելել է ավերված վայրերը՝ և նրա նախարարների մեծ մասը դեռևս «անհետ կորած» են։ Նեթանյահուն չի պատասխանում հարցերին, ինչը դժվարացնում է հասկանալը, թե արդյոք Իսրայելն ունի պատերազմը դադարեցնելու ռազմավարություն թե ոչ»։
Ավելի վաղ Իսրայելի անվտանգության աղբյուրները հայտնել էին, որ Իրանը սկսել է օգտագործել բարձր ճշգրտությամբ հիպերձայնային հրթիռներ, որոնք Իսրայելի պաշտպանական համակարգերի համար դժվար է որսալ։