Գազայի տարածքի քանի՞ տոկոսն է վարելահող
(last modified Wed, 02 Jul 2025 13:30:24 GMT )
Հուլիս 02, 2025 17:00 Asia/Tehran
  • Գազայի տարածքի քանի՞ տոկոսն է վարելահող

ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հայտարարել է, որ Իսրայելի վերջին ագրեսիայից հետո Գազայի հատվածի տարածքի ընդամենը 4.6 տոկոսն է դեռևս օգտագործելի գյուղատնտեսության համար։

Ըստ Pars Today-ի՝   2025 թվականի մարտին FAO-ի հրապարակած զեկույցի համաձայն, Իսրայելի կողմից քաղաքային և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վրա կատարված լայնածավալ և ավերիչ հարձակումները ոչնչացրել են Գազայի բերրի հողերի մեծ մասը և կարելի է ասել գրեթե ոչնչացրել են այս տարածաշրջանի գյուղատնտեսությունը։

Զեկույցում նշվում է, որ վարելահողերի կտրուկ նվազման հետ մեկտեղ շատ գյուղացիներ ստիպված են եղել արտակարգ և անսովոր պայմաններում, բերք աճեցնել փախստականների վրանների միջև ընկած փոքր տարածքում կամ նույնիսկ ավերված շենքերի մնացորդների վրա։

Գազայի գյուղատնտեսության հատվածում ճգնաժամը սրվել է այն դեպքում ,երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատերազմն սկսվելուց ի վեր, Սիոնիստական ռեժիմը լայնածավալ հարձակումներ սկսեց այս տարածքի վրա, իր հայտարարած «ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և սիոնիստ գերիներին ազատ արձակելու» նպատակով։ Հարձակումներ, որոնք ոչ միայն չկարողացան իրականացնել հայտարարված նպատակները, այլև հանգեցրին 2025 թվականի հունվարի 19-ին հրադադարի կնքմանը և մի շարք  գերիների փոխանակմանը։

Սակայն, 2025 թվականի մարտի 18-ին, Իսրայելի ռեժիմը, խախտելով հրադադարի դրույթները, սկսեց ռազմական նոր գործողություն, որը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի սրմանը և Գազայում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների, այդ թվում՝ գյուղատնտեսության լիակատար ոչնչացմանը։