Սիոնիստների 90%-ը չի վստահում Նեթանյահուի անվտանգության քաղաքականությանը
Համաձայն եբրայական «Մաարիվ» թերթում հրապարակված սոցհարցման համաձայն՝ Գազայի հատվածի շրջակայքում բնակվող սիոնիստ բնակիչների 91%-ը կարծում է, որ չկա անվտանգության քաղաքականություն՝ իրենց դեմ ուղղված սպառնալիքները վերացնելու համար։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, եբրայական Ma'ariv թերթում հրապարակված սոցհարցման համաձայն՝ Գազայի հատվածում բնակվող սիոնիստ ավանաբնակիչների մոտ 70 տոկոսը կարծում է, որ Իսրայելի կողմից Գազայի դեմ զսպման միջոցները թույլ կամ շատ թույլ են։
Այս սոցհարցման համաձայն՝ Գազայի շրջակայքում բնակվող սիոնիստների 78%-ն այս տարածքներում իրեն անվտանգ չի զգում, և նրանց 63%-ը կարծում է, որ գերիների վերադարձը իրենց անվտանգության զգացողության հիմնական գործոնն է։
Սոցհարցումը ցույց է տվել, որ Գազայի հատվածում բնակվող իսրայելցի ավանաբնակների 91 տոկոսը կարծում է, որ չկա անվտանգության քաղաքականություն իրենց դեմ ուղղված սպառնալիքները վերացնելու համար։
Եբրայական «Մաարիվ» թերթում հրապարակված սոցհարցման համաձայն՝ Գազայի հատվածի սահմանակից տարածքներում բնակվող սիոնիստների 30.4%-ը նշել է, որ պլանավորում է լքել տարածքը կամ անորոշության մեջ է գտնվում։