Համակարգային սեռական բռնություն և բարոյական ճգնաժամ Իսրայելի տարբեր կառույցներում
Վերջին օրերին Իսրայելում սեռական ոտնձգությունների հետ կապված երկու դեպքերի բացահայտումից հետո, քաղաքական և հասարակական մթնոլորտը լարված է։ Դեպքերը վերաբերվում են բանակում բռնաբարության և սեռական ոտնձգություններին և թալմուդի կրոնական արարողության ժամանակ երեխաների նկատմամբ սեռական բռնությանը։
Առաջին դեպքում Իսրայելի ռազմական ոստիկանությունը ձերբակալել է «Հայթս» ռադարային ստորաբաժանման 7 զինծառայողի՝ բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով։
Սիոնիստական «Եդիոթ Ահրոնոթ» թերթի տվյալներով՝ այս գործողությունները կատարվել են հին զինվորականների կողմից նորերի նկատմամբ կիրառվող նվաստացուցիչ ավանդույթների շրջանակներում, և մինչ օրս տասնյակ մարդիկ դարձել են նման գործողությունների զոհ։ Ենթադրվում է, որ միջադեպերից մի քանիսը տեղի են ունեցել Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ «Ազնիվ խոստում 3» գործողության ժամանակ։
Երկրորդ դեպքը վերաբերում է Բնեյ Բրակ քաղաքի Հարեդի կրոնական համայնքին։ Փաստերը ցույց են տալիս, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում թալմուդի կրոնական արարողությունների ժամանակ երեխաների նկատմամբ կիրառվել է սեռական բռնություն։ Մինչ օրս ավելի քան 10 զոհ պաշտոնապես բողոք է ներկայացրել, սակայն զոհերի իրական թիվը, ըստ որոշ տեղեկությունների, շատ ավելի մեծ է։ Ճնշման և սպառնալիքների պատճառով, նրանցից շատերը հրաժարվել են բացահայտել ճշմարտությունը։
Գործի շրջանակներում հնչել են այնպիսի մարդկանց անուններ, ինչպես «Հաշոմիրիմ» սիոնիստական կազմակերպության ղեկավար և ազդեցիկ կրոնական գործիչ Հայիմ Ռոթտիրը։ Նա վերջերս ձերբակալվել է Բեն Գուրիոն օդանավակայանում, և հարցաքննությունների ընթացքում բացահայտվել են նաև այլ մեղադրյալների անունները, այդ թվում՝ կրոնական գործչի, որը մեղադրվում է 25 տարի երեխաների բռնաբարության մեջ։ Այս դեպքում զոհերը հիմնականում 12 տարեկան կամ նույնիսկ ավելի փոքր երեխաներ էին։
Մեղադրյալների ցուցմունքները ցնցող են։
Յաել Արիելը, ով դարձել է բռնության զոհ, ասել է, որ փոքր տարիքում ենթարկվել է սեռական բռնության և որ Քնեսեթի որոշ ներկա և նախկին պաշտոնյաներ նույնպես ներգրավված են եղել այս հանցագործություններում։ Նա նշել է, որ գործը փակելու համար մեծ ճնշում է գործադրվում և հնչում են սպառնալիքներ։
Տաս Մեյրը և Յաել Շատրիտը նույնպես հայտնել են, որ փոքր տարիքում սեռական բռնության զոհ են դարձել։ Բռնաբարություններից շատերը տեղի են ունեցել այնպիսի միջավայրերում, որոնք համարվում են կրոնական և սուրբ, բայց իրականում քողարկում էին կազմակերպված բռնությունները։
Զոհերի աջակցության խմբի ղեակավար Նաամա Գոլդբերգն ասել է որ այս հանցագործությունները նոր չեն և տեղի են ունենում տարիներ շարունակ, սակայն պաշտոնական հաստատությունները, այդ թվում՝ ոստիկանությունը, դանդաղ են արձագանքում դրանց։
Այս դեպքերը ոչ միայն բարոյական լուրջ սկանդալ են բարձրացրել Իսրայելում, այլև բացահայտել են ռեժիմի կրոնական, ռազմական և քաղաքական հաստատություններում կոռուպցիայի, երեսպաշտության և կառուցվածքային չարաշահումների խորությունը։