Աթվան. Իսրայելի երրորդ պարտությունը Լիբանանում մոտենում է
Pars Today - Արաբական աշխարհի ականավոր վերլուծաբանն իր գրառման մեջ խոսում է հինգ հիմնական ցուցանիշների գոյության մասին, որոնք ցույց են տալիս սիոնիստական ռեժիմի պատրաստակամությունը լայնածավալ հարձակում սկսել Լիբանանի վրա՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ:
Նա կարծում է, որ այս գործողության գինը Թել Ավիվի համար շատ ավելի ծանր կլինի, քան 2006 թվականի պատերազմում կրած պարտությունը, և դրա դիմաց «Հեզբոլլահը» պատրաստում է պատասխան տալու և առաջադեմ զենքեր ձեռք բերելու, որոնք կարող են փոխել տարածաշրջանային հավասարումը:
Արաբական աշխարհի ականավոր վերլուծաբան և «Ռայ ալ-Յում» թերթի խմբագիր Աբդել Բարի Աթվանը նշում է. «Կան բազմաթիվ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ Իսրայելի օկուպացիոն ռեժիմը պատրաստվում է առաջիկա օրերին Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ լայնածավալ հարձակման. հարձակում, որը, ըստ նրա, կիրականացվի Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց Իսրայելի համար շատ ավելի ծանր կլինի, քան 2006 թվականի հուլիսի պատերազմում կրած պարտությունը»: Ըստ «Pars Today»-ի՝ հղում անելով ISNA-ին, նա ամփոփել է այս նշանները հինգ հիմնական ոլորտներում և գրել. «Առաջին նշանը Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հայտարարություններն են Լիբանանում հրադադարի մոնիթորինգի կոմիտեի ղեկավար գեներալ Ջոզեֆ Քլերֆիլդի հետ անսպասելի հանդիպումից հետո, ով ասել է, որ Լիբանանը հանձնառու է մինչև այս տարվա վերջ ավարտել Լիտանի գետից հարավ գտնվող տարածքի զինաթափման գործընթացը»:
Աթվանն ասել է. «Երկրորդ նշանը Սիրիայի և Լիբանանի հարցերով ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի շեշտադրումն է, ով ասել է, որ ժամանակն է վերականգնել Լիբանանի ինքնիշխանությունը: Նա նաև զգուշացրել է Իսրայելի միակողմանի գործողությունների մասին, եթե կառավարությունը շարունակի հետաձգել «Հեզբոլլահի» զինաթափումը»:
Երրորդ նշանը, ըստ այս արաբ վերլուծաբանի, Իսրայելի բանակի կողմից Հարավային Լիբանանում լայնածավալ զորավարժությունների անցկացումն է, որոնց ընթացքում մոդելավորվել է երկրի վրա ցամաքային, ծովային և օդային հարձակում։
Նա գրել է․- Չորրորդ նշանը Բեյրութի հարավային արվարձաններից բնակիչների արտագաղթի աճն է դեպի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններ, որոնք համարվում են ավելի անվտանգ տարածքներ։ Հինգերորդ նշանը Լիբանանի երկնքում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետախուզական շուրջօրյա թռիչքների ակտիվացումն է և հաղորդագրությունների հրապարակումը, այն մասին թե Լիբանանի կարևորագույն ենթակառուցվածքները, այդ թվում՝ Բեյրութի օդանավակայանը, նավահանգիստը, էլեկտրակայանները և ջրամատակարարման ցանցերը, կարող են թիրախավորվել։
Աթվանը գրում է, որ Իսրայելի ռեժիմի այս սպառնալիքներն ու ճնշումները համընկնում են եբրայական լրատվամիջոցների հաղորդագրությունների հետ, որոնք, մեջբերելով սիոնիստական գեներալներին, հաղորդել են Հեզբոլլահի ռազմական և կազմակերպչական կարողությունների արագ վերակառուցման մասին։ Այս հաղորդագրությունների համաձայն՝ Հեզբոլլահը հաջողությամբ վերականգնել է իր զենքի արտադրության հզորությունը, այդ թվում՝ արտադրել հրթիռներ՝ ավելի մեծ ճշգրտությամբ և կործանարար ուժով, քան նախորդ պատերազմում։
Լիբանանյան աղբյուրը հայտնել է, որ «հաջորդ մեծ անակնկալը» կարող է լինել «հիպերձայնային» հրթիռների և կասետային մարտագլխիկների ցուցադրումը, որոնք ավելի ծանր են, քան եմենականները: Իր վերջին ելույթներում «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը ընդգծել է այս հնարավորությունները՝ ասելով. «Դիմադրության զենքը նախատեսված է Իսրայելի ագրեսիայից պաշտպանվելու համար, այլ ոչ թե Լիբանանի ներքին գործերում օգտագործելու համար: Այս զենքը Լիբանանի ազգային ուժի մասն է կազմում, և մեծ սխալ է մտածել, որ դրա հեռացումը կլուծի երկրի խնդիրները»:
Աթվանը նաև մատնանշում է վերջին օրերին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների օկուպացված տարածքներ այցելությունների թիվը: Նա կարծում է, որ այս այցելությունների հիմնական նպատակը ոչ թե Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումները զսպելն ու հրադադարի պահպանումն է, այլ Իրանի, Լիբանանի և Եմենի վրա իսրայելա-ամերիկյան համատեղ հարձակման նախապատրաստվելը:
Վերլուծաբանը հիշեցնում է, որ սիոնիստական ռեժիմն արդեն երկու անգամ «ամոթալի» պարտություններ է կրել Լիբանանում. առաջինը՝ 2000 թվականին՝ հարավային Լիբանանից միակողմանի նահանջելով, իսկ երկրորդը՝ 2006 թվականի պատերազմում: Նրա կարծիքով, երրորդ պարտությունը նույնպես մոտենում է, քանի որ Գազայում երկու տարվա մարտերի ընթացքում իր նպատակներին չհասած ռեժիմը չի հաղթի նաև Լիբանանում։
Աթվանը եզրափակում է. «Ոչ Լիբանանը մենակ կլինի, ոչ էլ Իրանը. ռազմավարական համբերության և զսպվածության դարաշրջանն ավարտվել է, և Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի վերջին խոսքերի վերընթերցումը նույնպես հաստատում է այս փաստը, և առաջիկա օրերը ամեն ինչ կբացահայտեն»։