Եգիպտոսը նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i23989-Եգիպտոսը_նշել_է_Թուրքիայի_հետ_հարաբերությունների_կարգավորման_պայմանները
Կահիրեն պատրաստ է կարգավորել Անկարայի հետ հարաբերությունները, սակայն որպես այդ գործընթացի մեկնարկի նախապայման պահանջել է ճանաչել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու լեգիտիմությունը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2016 12:01 Asia/Tehran
  • Եգիպտոսը նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները

Կահիրեն պատրաստ է կարգավորել Անկարայի հետ հարաբերությունները, սակայն որպես այդ գործընթացի մեկնարկի նախապայման պահանջել է ճանաչել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու լեգիտիմությունը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երկուշաբթի հայտարարել է Միջերկրական և Սև ծովերով բոլոր հարևան երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի հետ հարաբերությունների նորմալացման մտադրության մասին:

Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացել են Մուրսիի տապալումից և դրան հաջորդած արյունալի բախումներից հետո: Թուրքիան և Եգիպտոսը 2013 թվականի օգոստոսին իրենց դեսպաններին հետ են կանչել խորհրդակցությունների համար, որից հետո Եգիպտոսն անցանկալի անձ է հայտարարել թուրք դեսպանին, իսկ Թուրքիան՝ եգիպտացի դեսպանին:

armedia.am

29/6/2016