Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. զոհվել է ավելի քան 80 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i24481-Կրկնակի_ահաբեկչություն_Բաղդադում._զոհվել_է_ավելի_քան_80_մարդ
Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է նվազագույնը 80 մարդ: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2016 08:31 Asia/Tehran
  • Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. զոհվել է ավելի քան 80 մարդ

Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է նվազագույնը 80 մարդ: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Անցյալ գիշեր Բաղդադի կենտրոնական Էլ Կարադա շրջանում կատարված ահաբեկչության հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Ականապատված ավտոմեքենան պայթել է ռեստորանի մոտ:

Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Նախնական տվյալներով` սկզբում պայթել է ականապատված ավտոմեքենան, որը կանգնած է եղել մարդաշատ վայրում, ապա ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել Բաղդադի արևելյան մասում: