Էրդողան. Ռուսաստանը պատրաստվում է փլուզել Թուրքիան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2449-Էրդողան._Ռուսաստանը_պատրաստվում_է_փլուզել_Թուրքիան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկա այցի ժամանակ մեղադրանքներ է հնչեցրել իր դաշնակիցների հասցեին՝ Ռուսաստանին չպատժելու և երկարկի ստանդարտներով քաղաքականություն իրականացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 14:46 Asia/Tehran
  • Էրդողան. Ռուսաստանը պատրաստվում է փլուզել Թուրքիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկա այցի ժամանակ մեղադրանքներ է հնչեցրել իր դաշնակիցների հասցեին՝ Ռուսաստանին չպատժելու և երկարկի ստանդարտներով քաղաքականություն իրականացնելու համար:

«Տեսեք, բոլոր այն զենքերը, որոնք մենք առգրավել ենք մեր երկրի տարածքում քուրդ ահաբեկիչների մոտից, ռուսական են: Այդ զենքերը հայտնվել են քուրդ ահաբեկիչների ձեռքում Ռուսաստանի միջոցով: Մենք բազմիցս ԱՄՆ-ին և ԵՄ-ին ասել ենք դրա մասին, սակայն իրենք կիրառում են երկարկի ստանդարտներով քաղաքականություն: Ստիպված եմ ասել, որ մենք այլևս համբերելու տեղ չունենք: Ռուսները զինում են Թուրքիան քանդել ցանկացողներին: Ճիշտ այնպես, ինչպես ՔԲԿ է ընդունվել և ճանաչվել որպես ահաբեկչական կազմակերպություն Եվրոպական Միության և ԱՄՆ-ի կողմից, այնպես էլ Ժողովրդավարական դաշինքը (ՔԲԿ-ի սիրիական մասնաճյուղը) և Սիրիայում ինքնապաշտպանության ջոկատները պետք է ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ», - ասել է նա:

Zham.am

3/2/2016