Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Լիբանանում ավիահարվածի հետևանքով երկու մալայզիացի խաղաղապահ թեթև վիրավորում է ստացել։
Այս մասին հաղորդում է մալայզիական New Straits Times-ը։
Մալայզիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը հայտնել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈւՆԻՖԻԼ) կազմում գտնվող մալայզիական գումարտակի երկու անդամները միջադեպի ժամանակ եղել են Տիբնինում ՄԱԿ-ի բազայից մոտ 1 կմ արևմուտք գտնվող լոգիստիկ շարասյան մեջ։
«Անձնակազմի երկու անդամները հարվածներ են ստացել իրենց մեքենայի ապակու բեկորներից, որից նրանք թեթև վնասվածքներ են ստացել։ ՄԱԿ-ի երկու մեքենաներ նույնպես վնասներ են կրել», - ասել է նա։
Նա նաև նշել է, որ նախարարությունը կշարունակի հետևել զարգացումներին՝ անձնակազմի պատրաստվածությունն ու Լիբանանում Մալայզիայի խաղաղապահ առաքելության սահուն իրականացումն ապահովելու համար։
Իր հերթին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ «ՅՈւՆԻՖԻԼ-ը կհետաքննի միջադեպը»։
Իր հերթին, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հարավային Լիբանանի Խարդալիի օդային տարածքում «երկիր-օդ» դասի հրթիռով խոցել է իսրայելական բանակին պատկանող «Hermes 450-Zik» տեսակի անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը։