Թուրք պատգամավորը հայտարարել է, թե Դիարբեքիրում փողոցներին հայկական անուններ են տրվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2470-Թուրք_պատգամավորը_հայտարարել_է_թե_Դիարբեքիրում_փողոցներին_հայկական_անուններ_են_տրվում
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում փողոցներին ու պողոտաներին հայկական անուններ են տրվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 15:45 Asia/Tehran
  • Թուրք պատգամավորը հայտարարել է, թե Դիարբեքիրում փողոցներին հայկական անուններ են տրվում

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում փողոցներին ու պողոտաներին հայկական անուններ են տրվում:

«Էրմենիհաբեր»-ը գրում է. «Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկության համաձայն՝ «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ- MHP) ներկայացուցիչ Հալաչօղլուն մաասնավորապես ասել է.

«Այն բանից հետո, երբ Գյուլթեն Քըշանաքը դարձավ Դիարբեքիրի քաղաքապետ, փողոցների և պողոտաների անունները սկսեցին փոխվել: Նոր անունները ոչ թե քրդական են, այլ հայկական: Ամեն ինչ փոխվում է: Մենք ասել ենք, որ այդպես սխալ է, սակայն մեզ չեն լսում»:

Աղնյուրը նշում է, որ Հալաչօղլուն 1993-2008թթ. եղել է Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը: Նա հայտնի է իր հայատյաց հայտարարություններով և Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ակտիվ գործունեությամբ:

panorama.am

3/2/2016