Իրանի ԱԳՆ. Նահատակ Նասրալլահն օկուպացիայի դեմ պայքարի խորհրդանիշ էր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i250648-Իրանի_ԱԳՆ._Նահատակ_Նասրալլահն_օկուպացիայի_դեմ_պայքարի_խորհրդանիշ_էր
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման հանգուցյալ գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ նա օկուպացիայի դեմ պայքարի և հեռատեսության օրինակ էր։ Նախարարությունն ընդգծել է Իրանի աջակցությունը Լիբանանին ու Դիմադրությանը։
(last modified 2026-09-28T06:35:56+00:00 )
Սեպտեմբեր 28, 2026 10:04 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. Նահատակ Նասրալլահն օկուպացիայի դեմ պայքարի խորհրդանիշ էր

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման հանգուցյալ գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ նա օկուպացիայի դեմ պայքարի և հեռատեսության օրինակ էր։ Նախարարությունն ընդգծել է Իրանի աջակցությունը Լիբանանին ու Դիմադրությանը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով Սեյյեդ Հասան Նասրալլաhի և Դիմադրության մյուս նահատակների հիշատակին, ընդգծել է նրա դերը Լիբանանի, Պաղեստինի հարցի պաշտպանության և սիոնիստական ռեժիմի օկուպացիային դիմակայելու գործում։
Հայտարարությունում նշվում է, որ Նասրալլահը «Հեզբոլլահ»-ը երեք տասնամյակ ղեկավարելու ընթացքում օկուպացիայի դեմ պայքարի, հեռատեսության և հզորության օրինակ է եղել, և նրա պայքարի հետքերը կմնան Լիբանանում և տարածաշրջանում։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լիբանանի վրա հարձակումը և սեյեդ Հասան Նասրալլահի ու նրա ուղեկիցների, այդ թվում՝ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանությունը և ընդգծել հանցագործությունն իրականացնողներին ու այն ղեկավարողներին իրավական և միջազգային պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը։
Նախարարությունն ընդգծել է Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային միասնությանն աջակցությունը և հայտարարել, որ ուժեղ ու անկախ Լիբանանը տարածաշրջանի կայունության և անվտանգության հիմնասյուներից է։