ԻՊ–ն հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկյան սպառազինություն է գրավել
Օգոստոս 07, 2016 13:56 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ Աֆղանստանում ամերիկյան սպառազինություն են գրավել, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները նռնակների, շարժական հրթիռային սարքավորման և ամերիկյան զինուժի կողմից կիրառվող այլ տեխնիկայի լուսանկարներ են հրապարակել։ Լուսանկարներում եղել է նաև ամերիկացի զինծառայողներից մեկի անձը հաստատող փաստաթուղթը։
Քաբուլում ԱՄՆ զինուժի ներկայացուցիչները հայտարարել են, որ սպան, ում անձը հաստատող փաստաթուղթը պատկերված է լուսանկարում, այժմ գտնվում է զորամասին ենթակայության տակ։ Նրանց խոսքով՝ այդ փաստաթուղթը սպառազինության հետ միասին ամերիկացի զինվորները կորցրել են գործողությունների մեկի ժամանակ։
7/8/2016
Պիտակ